Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք
«Պարտիզան Տիրանա» – ԲԱՏԷ
«Պարտիզանը» «Տիրանայի» հետ հավասար միավորներ էր վաստակել, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով մրցակցին, դարձել էր Ալբանիայի չեմպիոն։ Տնային խաղերում թիմը 7 անընդմեջ հաղթանակ է տարել։ Եթե ուշադրություն դարձնենք միայն երկրորդ խաղակեսերին, ապա մայրաքաղաքաղին ակումբը վերջին 10 խաղերից 6-ում հաղթել է։ «Պարտիզանը» վերջին պարտությունը կրել է ապրիլի 16-ին։
ԲԱՏԷ-ն անհաջող մրցաշրջան է անցկացնում։ Բորիսովի թիմը Բելառուսի առաջնությունում չորրորդ տեղում է և 10 միավորով զիջում է առաջատարին։ Չնայած դրան, ԲԱՏԷ-ն գավաթային խաղում 13։0 հաշվով հաղթել էր «Միորիին»։
Ընտրում եմ երկրորդ խաղակեսում «Պարտիզանի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․95 գործակցով։
«Աստանա» – «Դինամո Թբիլիսի»
«Աստանան» նախորդ մրցաշրջանում մեծ դժվարությամբ դարձավ Ղազախստանի չեմպիոն՝ շրջանցելով «Ակտոբեին» 1 միավորով։ Ընթացիկ մրցաշրջանում «Աստանան» անպարտելի է վերջին 10 խաղերում։ Տնային վերջին 9 խաղերում թիմը 8 հաղթանակ է տարել։
Թբիլիսիի «Դինամոն» կարողացավ շրջանցել Բաթումի «Դինամոյին» և դառնալ Վրաստանի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում թիմի գործերը լավ չեն ընթանում։ «Դինամոն» չորրորդ տեղում է։ Թիմը վերջին 10 արտագնա խաղերում 2 պարտություն է կրել։ Նշված ժամանակահատվածում վրացական ակումբը հաղթել է միայն 3 խաղերի առաջին խաղակեսերում։
Ընտրում եմ առաջինա խաղակեսում «Աստանայի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․40 գործակցով։
«Ֆարուլ» – «Շերիֆ»
«Ֆարուլն» անսպասելիորեն դարձավ Ռումինիայի չեմպիոն՝ հաղթելով ինչպես առաջնության հիմնական, այնպես էլ փլեյ-օֆֆ փուլերը։ Տնային վերջին 10 խաղերում թիմը 9 հաղթանակ է տարել։ Երկրորդ խաղակեսերում «Ֆարուլն» ընդամենը 1 պարտություն է կրել։
«Շերիֆը» հերթական անգամ հեշտությամբ դարձավ Մոլդովայի չեմպիոն՝ պարտվելով միայն 1 խաղում։ Թիմը վերջին մի քանի տարիների ընթացքում տպավորիչ խաղ է ցուցադրում Եվրոպայում։ Հիմա Տիրասպոլը ներկայացնող կոլեկտիվը կարող է հաղթահարել ռումինական թիմի արգելքը։ Այնուամենայնիվ, այս խաղում ֆավորիտ է համարվում «Ֆարուլը»։
Ընտրում եմ երկրորդ խաղակեսում «Ֆարուլի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․59 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: