Չեմպիոնների լիգա։ Արթուր Պետրոսյանի էքսպրես խաղադրույքը
«Նյու Սեյնթս» – «Հեկեն»։ Ուելսի և Շվեդիայի չեմպիոնների դիմակայությունը։ Առաջին խաղում շվեդական թիմն արժանի հաղթանակ է տարել։ Բոլոր առումներով թիմը գերազանցել է մրցակցին։ «Նյու Սեյնթսը», կարելի է ասել, սիրողական թիմ է, ի տարբերություն «Հեկենի», որի լավագույն ռմբարկուն շուտով կտեղափոխվի անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ»։ Նույնիսկ առանց նրա «Հեկենն» առաջին խաղում 3 գոլ է խփել։
Կարծում եմ, որ պատասխան խաղում ևս շվեդական թիմի շանսերը մեծ են։ Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ Ուելսում թիմերը նոր են վերադառնում արձակուրդից։ Ընտրում եմ «Հեկենի» հաղթանակը՝ 1․55 գործակցով։
«Ստրուգա» – «Ժալգիրիս»։ Այս դիմակայությունում ևս բացահայտ ֆավորիտ կա։ Առաջին խաղում լիտվական «Ժալգիրիսը» մեծ առավելություն ուներ, սակայն թիմին բախտը չէր ժպտում։ Վիճակագրական և խաղային տվյալներով «Ժալգիրիսն» առավելություն ուներ, բայց չկարողացավ հաղթանակի հասնել։ Հաջորդ փուլ դուրս գալու ուղեգրի հարցը պետք է լուծել պատասխան խաղում։ Նախորդ մրցաշրջանում թիմը լավ խաղ էր ցուցադրում և հասավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ընտրում եմ «Ժալգիրիսի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․50 գործակցով։
«Բրեյդաբլիկ» – «Շեմրոկ Ռովերս»։ Ինձ թվում է, որ այստեղ ուժերը հավասար չեն։ Իսլանդիայի չեմպիոն «Բրեյդաբլիկն» ավելի ուժեղ է Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսից»։ Առաջին խաղում իսլանդական ակումբը հաղթել է, իսկ արհեստական խոտածածկով ստադիոնում կայանալի պատասխան մրցավեճում թիմը չի պարտվի։ Ընտրում եմ «Բրեյդաբլիկի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․58 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: