Չեմպիոնների լիգա։ Արթուր Պետրոսյանի էքսպրես խաղադրույքը
Էքսպրես խաղադրույք եմ կազմել Չեմպիոնների լիգայի վերաբերյալ։ Ընտրել եմ 3 խաղ։ Առաջինը կխոսենք «Բավարիա» – «Լացիո» խաղի մասին։
Հերոսական հաղթանակից հետո «Լացիոն» 4 խաղում 3 պարտություն է կրել։ Ա սերիայում թիմն այլևս չի պայքարում լավագույն քառյակում հայտնվելու համար։ Ամբողջ ուժերը կենտրոնացված են Չեմպիոնների լիգայի՝ մասնավորապես «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման վրա։ Կարծում եմ, որ խաղացողներն ու մարզիչը հասկանում են, որ «Բավարիայի» հետ խաղում միակ շանսը դա առավելագույնս պաշտպանությունը հագեցնելն է։ Կարծում եմ, որ հենց դա էլ կարողանում է անել Մաուրիցիո Սարին։ «Բավարիան» էլ հիմա իդեալական վիճակում չէ։
Մյունխենյան թիմը Բունդեսլիգայում արդեն 10 միավորով է զիջում առաջատար «Բայերին»։ Գերմանիայի չեմպիոնը փորձելու է առավելագույնը քաղել Չեմպիոնների լիգայից։ Չգիտեմ, թե ինչով դա կավարտվի, բայց թիմը լրջորեն է տրամադրված։ Ինձ թվում է, որ այս խաղում հյուրերը հաղթանակի կհասնեն։
Ընտրում եմ 1-ին խաղակեսում անկյունայիններով «Բավարիայի» ֆորա (-2) խաղադրույքը՝ 1․61 գործակցով։
«Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ։ Բասկյան թիմը վերջին 9 խաղերում 1 հաղթանակ է տարել։ Ընդհանուր առմամբ, թիմը լավ խաղ է ցուցադրում, գոլային պահեր է ստեղծում, սակայն չի կարողանում իրացնել դրանք։ Արսեն Զախարյանը չի կարողանում իր մակարդակին համապատասխան խաղ ցուցադրել։
Բուքմեյքերների համար ֆավորիտ են տանտերերը, որոնք կվերահսկեն գնդակը։ Ամենայն հավանականությամբ, «Ռեալ Սոսյեդադն» ակտիվ կլինի հարձակման գծում, բայց դժվար է ասել, թե ինչ կստացվի դրանից։ ՊՍԺ-ին ձեռնտու է խաղի այս բնույթը։ Փարիզյան ակումբում կան բարձրակարգ խաղացողներ։ Կարծում եմ, որ հյուրերը նվազագույնը 1 գոլ կխփեն։
Ընտրում եմ ՊՍԺ-ի գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 1․65 գործակցով։
«Ռեալ» – «Լայպցիգ»։ Գերմանական թիմում առաջին հանդիպման ժամանակ կարծես թե ամեն ինչ կարգին էր, գոլային պահեր կային, սակայն այնքան էլ լավ չիրացրին դրանք։ Ինձ թվում է, որ բաց խաղ կլինի՝ մի շարք գոլային պահերով։ Հյուրերը կորցնելու բան չունեն։ Արագ և հարձակողական խաղ ցուցադրող թիմ է «Լայպցիգը»։ «Ռեալը» թոփ թիմ է, բայց լավ չի գործում գնդակը կորցնելուց հետո։ Չեմ կասկածում, որ «Ռեալը» գոլ կխփի, սակայն չեմ զարմանա, եթե հյուրերն էլ աչքի ընկնեն խփած գոլով։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: