«Չելսի» – «Բորնմութ»։ Կանխատեսում և խաղադրույք

21:30, 27 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Չելսի» – «Բորնմութ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերադարձը նշանավորեցինք 3 խաղի վերաբերյալ 4 ճիշտ կանխատեսումով, բայց ոգևորվել պետք չէ։ ԱՊԼ-ն հետաքրքիր է իր անկանխատեսելիությամբ։ Երեկ կայացած բոլոր 6 խաղերը գոլառատ են եղել, ինչը, մեղմ ասած, տարօրինակ էր՝ հաշվի առնելով, որ թիմերն ԱԱ-2022-ից հետո առաջին հանդիպումներն էին անցկացնում։

«Չելսին» դադարից առաջ սարսափելի վիճակում էր։ Թիմը 3 անընդմեջ պարտություն էր կրել՝ 2-ը ներքին առաջնությունում, իսկ մյուսը՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում։

Լոնդոնյան թիմը 14 խաղից հետո 21 միավորով 9-րդ տեղում է։ «Չելսին» Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ չի հաղթել ԱՊԼ-ի վերջին 5 խաղերում։ Թիմի վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ չեն եղել։

«Բորնմութն» այս մրցաշրջանի գլխավոր անհաջողակներից մեկն է։ Թեև թիմը վտանգավոր գոտում չէ, բայց արդյունքները դրական չես համարի։ Պարտություն «Լիվերպուլից» (0։9), «Լիդսից» (3։4), «Տոտենհեմից» (2։3)։

Բայց, ի տարբերություն մինչև այս եղած մրցակիցների, «Չելսին» խնդիրներ ունի հարձակման գծում։ Սա առաջին հանդիպումն է լինելու դադարից հետո և պետք է տեսնել, թե արդյոք Փոթերը կարողացել է ինչ-որ կերպ շտկել իրավիճակը։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։ Նախ՝ «Չելսիի» հանդիպումները ոչ միշտ են գոլառառ լինում։ Բացի այդ, արդեն նշեցի, որ այս տուրում դեռ չի եղել մի հանդիպում, որտեղ 3-ից քիչ գոլ գրանցվի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/27 դկտ
«Չելսին» – «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ