«Չելսի» — «Վուլվերհեմփթոն». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:00, 27 հնվ 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Չելսի» — «Վուլվերհեմփթոն» հանդիպման վերաբերյալ:

Գրեթե չեմ կասկածում, որ մարզչի փոփոխությամբ «Չելսին» աստիճանաբար կբարձրանա մրցաշարային աղյուասկում: Լեմպարդի մոտ այս մրցաշրջանում նոր թիմի հետ շատ բան չէր ստացվում, շատ խաղացողների հետ նա ուղղակի չկարողացավ լեզու գտնել: Վերներն ու Հավերցը հաստատ պետք է սկսեն գոլեր խփել: Մի խոսքով, չեմ զարմանա, եթե թիմն արդեն հիմա սկսի շատ ավելի մեծ ցանկությամբ խաղալ, քան մինչ այս էր:

«Գայլերի» մոտ էլ ամեն ինչ լավ չէ: Երկու անընդմեջ տնային պարտություն՝ խփած 5 գնդակի պարագայում. սա այն «Վուլվերհեմփթոնը» չէ, որին մենք գիտենք: Նունու Սանտուի թիմն արդեն 6 տուր է, ինչ չի հաղթում, ու դեռևս նախադրյալներ չկան, որ իրավիճակը կփոխվի: Թիմ է տեղափոխվել ևս մեկ պորտուգալախոս ֆուտբոլիստ՝ Վիլիամ Ժոզեն, բայց նրա գալը դժվար թե ինչ-որ էական բան փոխի:

Եվ խնդիրը միայն հարձակման գծի մեջ չէ, «գայլերի» մոտ պաշտպանությունում էլ պարբերաբար լուրջ պրոբլեմներ են լինում. ընդ որում՝ կարևոր չէ, թե երկու թե երեք կենտրոնական պաշտպանով է խաղում թիմը: Այնպես որ, կենթադրեմ, որ տանտերերը պահեր կունենան և նվազագույնը երկու գոլ կխփեն:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 20-րդ տուր
22:00/27 հնվ
«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ