«Չելսի» – «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 23 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Չելսի» – «Տոտենհեմ» Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Չելսի» – «Տոտենհեմ» լոնդոնյան դերբին կփակի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի ծրագիրը։ «Ստեմֆորդ Բրիջում» կայանալիք հանդիպումն Անտոնիո Կոնտեի՝ տարեսկզբից ի վեր իր նախկին թիմին հաղթելու երրորդ փորձը կլինի: Նախորդ երկու խաղերում իտալացի մասնագետը անհաջողության է մատնվել։ Կոնտեի խոսքով, իր թիմի ներսում կան լավ նորություններ։ Մասնավորապես, Էրիկ Դայերն ապաքինվել է վնասվածքից, իրեն լավ է դրսևորել մարզումների ժամանակ և պատրաստ է հանդիպմանը։ Հավանաբար, անգլիացին անմիջապես կվերադառնա մեկնարկային կազմ։ Բայց Քրիստիան Ռոմերոն և Հյոն Մին Սոնը լազարեթում կմնան առնվազն մինչև փետրվարի կեսերը: «Լեսթերում» փոխարինման դուրս եկած Մեթ Դոկերտիի հիանալի խաղը հիմք է տալիս ենթադրելու, որ իռլանդացին «Սթեմֆորդ Բրիջ» է գալու մեկնարկային կազմում։

«Չելսիում» էլ լավ լուրերի պակաս չկա։ Ռիս Ջեյմսն ու Տրևո Չալոբան սկսել են մարզվել «Չելսիում», բայց նրանք դեռ պատրաստ չեն հանդիպմանը։ Սպասվում է, որ Անգլիայում Թոմաս Տուխելը կփոխի կազմը։ Նույնիսկ կարծիք կա, որ գերմանացին այս մրցաշրջանում առաջին անգամ կհրաժարվի երեք կենտրոնական պաշտպաններով սխեմայից՝ հօգուտ 4-3-3 կամ 4-4-2 դասավորության։ 

Անկախ թիմերի ընտած կազմից ու դասավորությունից, ենթադրում եմ, որ խաղում լինելու է տիպիկ բրիտանական ֆուտբոլ՝ լի բազում անկյունայիններով, որոնք վերջին շրջանում երկու թիմերի կատարմամբ քիչ չեն։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
20:30/23 հնվ
«Չելսի» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ