«Չելսի» — «Տոտենհեմ». Եգոր Տիտովի կանխատեսումը

20:15, 22 ապր 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Չելսի» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում հիմնական ժամանակում ոչ-ոքի կլինի: 

Մեզ Անգլիայի գավաթում սպասվում են թեժ կիսաեզրափակիչներ: Իսկապես, մինչև այս փուլ հասել են թոփ թիմեր: Դե իսկ «Չելսին» «Տոտենհեմի» հետ զբաղեցնում են առաջին երկու տեղերն անգլիական Պրեմիեր լիգայում: Այնտեղ պայքարը դեռևս ավարտված չէ, և ահա հանդիպում Անգլիայի գավաթում: Նոր հնարավորություն է ստեղծվում պարզելու, թե ով է ավելի ուժեղ, իսկ միաժամանակ նաև մոտենալ կարևոր տիտղոսին:

Վերջին ժամանակներս «Չելսին» սկսել է վրիպումներ թույլ տալ, «Տոտենհեմն» ուղղակի դադարել է նկատել մրցակիցներին, հաղթում է բոլորին իրար հետևից, ճիշտ է, օրացույցը նրանց համար բարեհաջող է: Բայց հասցրել է շտկվել Քեյնը, սա մեծ աջակցություն է «խթանների» համար: Կարծում եմ, մեզ սպասվում է շատ հավասար հանդիպում և դժվար թե շատ խփված գնդակներ լինեն: Թիմերը զգուշանալու են, ձգտելու են որսալ միմյանց սխալների վրա: Սպասողական վիճակը լիովին կարող է բերել լրացուցիչ ժամանակի: Խաղադրույք եմ կատարում խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքիի վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
20:15/22 ապր
«Չելսի» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ