«Չելսի» — «Տոտենհեմ». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

20:15, 22 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը վիդեոկանխատեսում է արել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Չելսի» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ «խթանները» դուրս կգան մրցաշարի եզրափակիչ:  

https://youtu.be/cvFJ7bi8t_0

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչը, որը կանցնի «Ուեմբլիում». «Չելսի» — «Տոտենհեմ»: Դե ի՞նչ: «Տոտենհեմն» այս պահին ԱՊԼ-ում լավագույն մարզավիճակում է: Թիմը 8 անընդմեջ հաղթանակ է տարել, միավորների տարբերությունը «Չելսիից» կրճատել է մինչև չորս, որը շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայում:

Առանց խնդիրների է գործում թիմը, լիովին բոլոր գծերում: Նույնիսկ Հարի Քեյնի բացակայության պայմաններում թիմը շատ էր խփում ու հաճախակի: Այժմ թիմի լավագույն ռմբարկուն շարք է վերադարձել և «խթանների» հարձակվողական ուժն էլ ավելի է ավելացրել:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա, ինչպես ինձ է թվում, ինչ-որ խուճապ է սկսվել «կապույտների» շարքում: Առաջին հերթին՝ ձախողված հանդիպում եղավ «ՄՅՈՒ»-ի դեմ, Անտոնիո Կոնտեի թիմի վատագույն հանդիպումն այս մրցաշրջանում: Շատ խաղացողներ ուղղակի ձախողեցին խաղը: Այո, տեղեկություն է հայտնվել, որ թիմում ինչ-որ գրիպի վիրուս է և կասկածի տակ է միանգամից մի քանի հիմնական խաղացողների մասնակցությունը: Փաստ չէ, որ կխաղա Դիեգո Կոստան: Կարող է հանդիպումը բաց թողնել Մարկոս Ալոնսոն, ով շատ չբավականացրեց «ՄՅՈՒ»-ի դեմ խաղում: Կուրտուան հաստատ չի խաղա, հիմնական դարպասապահը: Մոզեսը լիովին հնարավոր է նույնպես բաց թողնի խաղը:

Կարծում եմ, այժմ և՛ խաղացողները, և՛ Կոնտեն ավելի շատ անհագստացած են նրանով, որպեսզի հաջողվի պահել տարբերությունը «Տոտենհեմից» և պահպանել առաջին հորիզոնականը Պրեմիեր լիգայում: Հավանաբար ոչ 100 տոկոսով կխաղա «Չելսին» «խթանների» դեմ խաղում: Այնուամենայնիվ ռիսկի չէի դիմի խաղադրույք կատարել «Տոտենհեմի» մաքուր հաղթանակի վրա, այլ ուղղակի կընտրեի անցումը եզրափակիչ, որը գնահատվում է 1,95 գործակցով: Արթուր Պետրոսյանն էր, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
20:15/22 ապր
«Չելսի» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ