«Չելսի» – «Տոտենհեմ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Սա հանդիպում է, որտեղ կարիք չկա զբաղվել խորը վերլուծությամբ: Երկու թիմերն էլ ավարտում են մրցաշրջանը, ուղղակի հաճույք են ստանում: Եթե չհաշվենք «Մանչեսթեր Սիթիի» հետ գավաթային հանդիպումը, որտեղ «Չելսին» կարգապահ տեսք ուներ, ապա կապույտների մասնակցությամբ վերջին խաղերում 4 գոլից պակաս չի գրանցվել:
Առանց գնդակի խաղի ժամանակ Մաուրիսիո Պոչետինոյի կոլեկտիվը չափից ավելի ազատություն է տալիս մրցակիցներին: «Տոտենհեմը» մրցաշրջանի ավարտին մոտ հոգնած տեսք ունի, ուժերը չեն բավականացնում: Հյուսիսային Լոնդոնը ներկայացնող թիմը էներգատար ֆուտբոլ է խաղում: Անգե Պոստեկողլուի տղաները դեռ պայքար են մղում Չեմպիոնների լիգայի գոտու համար, բայց ինչ-որ բան միշտ չի հերիքում: «Տոտենհեմի» մասնակցությամբ նախորդ 3 մրցավեճում 13 գոլ է գրանցվել: Կարծում եմ՝ այս տենդենցը շարունակվելու է նաև առաջիկա խաղում:
Առաջարկում եմ 2 խաղակեսերում գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: