«Չելսի» — «Սաութհեմփթոն». Դենիս Կազանսկու կանխատեսումը

19:00, 16 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Չելսի» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը գոլի հեղինակ կդառնան, սակայն կհաղթեն տանտերերը։ 

Այստեղ արժի նշել, որ Պրեմիեր լիգայի շրջանակներում վերջին երեք հանդիպումներում «Չելսին» հաղթել է «Սաութհեմփթոնին»։ Ես կարծում եմ, որ այս անգամ ևս «ազնվականները» իրենց խաղում բալանս գտնելուց և «Հադերսֆիլդին» հաղթելուց հետո պետք է որ խնդիրներ չունենան։

«Սաութհեմփթոնը» վերջին շրջանում շատ ծանր տեսք ունի։ Վերջին 8 խաղերում «սրբերը» հաղթել են միայն 1 անգամ։ 4 անգամ պարտվել են և ևս 3 հանդիպում ավարտել են ոչ-ոքի։ Իսկ ահա հյուրընկալվելիս այս մրցաշրջանում «Սաութհեմփթոնը» հաղթել է ընդամենը մեկ անգամ։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ այս խաղում ինչ-որ տարօրինակ բան կարող է տեղի ունենալ։

Ես այս խաղում կուզեի ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այս թիմերը վերջին շրջանում միմյանց հետ խաղալիս և՛ խփում են, և՛ բաց են թողում։ Վերջին հինգ խաղերում այս թիմերի միջև «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը անարգել աշխատել է։ Սակայն «Չելսին» այս պահին իսկապես ավելի ուժեղ է։ Դրա համար էլ կարծում եմ, որ «Չելսին» կհաղթի, բայց նաև բաց կթողնի։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 18-րդ տուր
19:00/16 դկտ
«Չելսի» — «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ