«Չելսի» – «Սաութհեմփթոն»․ կանխատեսում և խաղադրույք

22:45, 26 հկտ 2021
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսին» կհյուրընկալի «Սաութհեմփթոնին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Ստադիոն՝ «Ստեմֆորդ Բրիջ» (Լոնդոն)

Մրցավար՝ Կևին Ֆրենդ

Չեն մասնակցի հանդիպմանը «Չելսիից»՝ Վերներ, Լուկակու, հարցականի տակ է Պուլիշիչի և Կանտեի մասնակցությունը։

Չեն մասնակցի հանդիպմանը «Սաութհեմփթոնից»՝ Ստիվենս, Էլյունուսի, Բրոյա (վնասվածք), Ուորդ-Պրաուզ (որակազրկում)

Թիմերի մարզավիճակը

«Չելսին» վերջին խաղերում ջախջախում է մրցակիցներին։ Թիմը տարել է 4 անընդմեջ հաղթանակ, որից 3-ը «չոր» հաշվով։ Գոլերի տարբերությունը 15։1 է։ Դժվար թե որևէ մեկի մոտ կասկածներ առաջանան, թե որ թիմի վրա պետք է խաղադրույք կատարել այս խաղում։ «Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է։

Անկասկած, Թոմաս Տուխելը ռոտացիա կկիրառի, քանի որ «Չելսին» խաղ է անցկացնում ամեն 3-րդ օրը։ ԱՊԼ-ում հաջորդ խաղը, որը կլինի «Նյուքասլի» դեմ, կկայանա նույնպես այս շաբաթ, որից հետո էլ լոնդոնյան թիմն արտագնա հանդիպում պետք է անցկացնի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում մրցելով շվեդական «Մալմյոյի» հետ։

«Սաութհեմփթոնի» համար նույնպես կարևոր խաղ է, մեծ փորձություն թիմի համար։ Ամեն դեպքում, այստեղ նույնպես պետք է կազմի ռոտացիայի սպասել։

Կանխատեսում և խաղադրույք 

Իմ կարծիքով՝ ամենահավանականն է երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը։ «Չելսին» երկրորդ կազմով է խաղալու, իսկ «Սաութհեմփթոնը» լավ տրամադրված է լինելու խաղին։ Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․05 գործակցով։  

Օրդինար: Հաղթած
Անգլիայի լիգայի գավաթ
22:45/26 հկտ
«Չելսի» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ