«Չելսի» — «Սանդերլենդ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

18:00, 21 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 38-րդ տուրի «Չելսի» — «Սանդերլենդ» հանդիպման վերաբերյալ: Նիկը խաղադրույք է կատարում առաջին խաղակեսում տանտերերի հաղթանակի վրա:

Հենց այս խաղում «Չելսիին» կհանձնեն ԱՊԼ-ի չեմպիոնի գավաթը: Բացարձակ վստահ եմ, որ Անտոնիո Կոնտեի թիմն այս խաղը տոնի կվերածի իր երկրպագուների համար: Այո՛, լոնդոնցիներն այլևս մրցաշարային աղյուսակի հետ կապված մոտիվացիա չունեն: Սակայն առաջին հերթին՝ այս խաղը «Սթեմֆորդ Բրիջում» է լինելու և, երկրորդ հերթին՝ առջևում Անգլիայի լիգայի գավաթի երափակիչն է և «ազնվականները» դրական տրամադրությամբ պետք է մոտենան այդ հանդիպմանը:

Ի դեպ, «Չելսին» չեմպիոնական շքերթը հենց Անգլիայի գավաթի եզրափակչից հետո է կազմակերպելու՝ հույս ունենալով, որ այդժամ թիմն արդեն երկու տիտղոս նվաճած կլինի: Այդ պատճառով վստահ եմ, որ «Չելսին» խնդիրներ չի ունենա առաջիկա հանդիպմանը և դիմակայության ելքն արդեն առաջին խաղակեսում կվճռի:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 38-րդ տուր
18:00/21 մյս
«Չելսի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ