«Չելսի» — «Ռոմա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 18 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով, Ջեկոն գոլ կխփի։

Սա Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկն է ոչ միայն վերնագրով, այլև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։ «Չելսին» 2 տուրից հետո 6 միավորով C խմբի առաջատարն է, իսկ «Ռոման» 4 միավորով երկրորդն է, թեպետ մրցաշրջանի մեկնարկից առաջ շատերը չէին հավատում, որ «Ռոման» կպայքարի առաջին 2 հորիզոնականների համար, քանի որ «Աթլետիկոն» շատ ավելի կայուն ֆուտբոլ էր ցուցադրում։ Գումարած դրան, «Ռոման» մրցաշրջանից առաջ կորուստներ ունեցավ։ Ավարտեց կարիերան թիմի լեգենդ Տոտտին, իսկ Սալահը, ով «գայլերի» առաջատարներից մեկն էր, տեղափոխվեց «Լիվերպուլ»։

«Չելսին» Պրեմիեր Լիգայում այս տարի այնքան էլ կայուն չի խաղում։ Կոնտեի թիմը կարող է ուղիղ մրցակցին հաղթել, բայց հետնապահների դեմ միավորներ կորցնել։ «Ռոման» իր հերթին երբեք աչքի չի ընկել կայունությամբ։ Ակնհայտ է, որ «Ղարաբաղն» այս խմբում ակնհայտ թույլ է և անելիք չունի, բայց «Ռոման» ընդամենը 2։1 հաշվով հաղթեց ադրբեջանական թիմին։

«Սթեմֆորդ Բրիջում» շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Կորուստներ գրեթե չկան։ Ազարը շարք է վերադարձել և խոստացել, որ հնարավորինս շուտ կփորձի մարզավիճակ հավաքել։ «Ռոմայում» Էլ Շարավիի մասնակցությունը հարցականի տակ է, ինչը շանս է Ֆլորենցիի համար։

Խաղադրույք եմ կատարում Ջեկոյի գոլի վրա։ Գործակիցը 1,95 է։

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Չելսի» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ