«Չելսի» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 05 մյս 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Չելսի» — «Ռեալ Մադրիդ» պատասխան խաղի վերաբերյալ:

Առաջին խաղում «Չելսին» ինձ ավելի դուր եկավ, հատկապես առաջին խաղակեսում: Այն, որ Զիդանը երեք կենտրոնական պաշտպանով խաղաց, դա վնասեց «Ռեալին». Մարսելոն և Նաչոն չէին կարողանում գլուխ հանել, թե ինչպես միմյանց հետ գործակցեն եզրում, Կրոսն այդքան էլ չէր օգնում պաշտպանությունում: Որպես արդյունք «Ռեալն» իրար ետևից ձախողվում էր: Եթե «Չելսին» ավելի սառնասիրտ լիներ գրոհների եզրափակման մեջ, ապա ամեն ինչ կորոշվեր դեռ առաջին հանդիպմանը: Սակայն Կարիմ Բենզեման «Ռեալի» փրկարարն է:

Առաջին խաղում ինձ «Չելսիի» երիտասարդությունն ու տաքարյունությունն ավելի դուր եկավ, սակայն սա Չեմպիոնների լիգան է, որտեղ փորձը շատ հարցեր է լուծում: «Ռեալի» փորձը կարող է թիմին շատ օգնել երկրորդ խաղում: Զիդանը միշտ հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլերը, «սերուցքայինների» հետ եզրափակիչ է դուրս եկել: Ես կարծում եմ, որ այդ ավանդույթը կարող է շարունակվել: Չեմ բացառում, որ այս խաղում կարող է 11-մետրանոց հարվածաշար լինել: Կդիտարկեի հանդիպմանը 2-3 գոլ լինելու տարբերակը:

Վնասվածքից հետո «Ռեալի» կազմ են վերադարձել Ռամոսը և Մենդին, երևի ինչ-որ կերպ կփակվի պաշտպանությունը, բացի այդ՝ Ազարն «Օսասունայի» դեմ հանդիպմանը լավ տեսք ուներ: Չեմ բացառում, որ բելգիացին իր նախկին ակումբի դեմ կխաղա հիմնական կազմում:

Աշխուժությունն ու տաքարյունությունն ընդդեմ խաղերին լավ պատրաստվածության՝ ես հավատում եմ, որ «Ռեալը» չի պարտվի այս հանդիպմանը: Իմ կանխատեսումը 1,70 գործակցով ««Ռեալը» չի պարտվի»-ն է: Ես անգամ զարմացած եմ, որ «Չելսին» պատասխան դիմակայության ակնհայտ ֆավորիտն է:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/2 եզրափակիչ, պատասսխան հանդիպում
23:00/5 մյս
«Չելսի» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ