«Չելսի» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 07 ապր 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Չելսի» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

Չենք կարող անտեսել «Չելսի» – «Ռեալ» դիմակայությունը: Նախորդ տարի այս թիմերը հանդիպեցին լիգայի կիսաեզրափակիչում: Բայց դրանից հետո շատ բան է փոխվել: Այո,՛ «Չելսին» Տուխելի հետ նվաճեց պատվավոր գավաթը և լավ վիճակում էր: «Ռեալը» Զիդանի հետ էր, սակայն հետո եկավ Անչելոտին, որը բացակայում էր «Սելտայի» հետ նախորդ տուրի հանդիպման ժամանակ:

«Արքայական» ակումբը բավականին բարդ արտագնա հանդիպում հաղթեց (2:1): Մրցավարը «Սելտայի» դարպասին նշանակեց 3 տասնմեկ մետրանոց, որից երկուսն իրացրեց Կարիմ Բենզեման: Մինչև միջազգային դադարը «Ռեալն» այնքան էլ լավ տեսք չուներ և նույնիսկ պարտվեց Էլ Կլասիկոյում: Չի կարելի ասել, թե Վիգոյում Անչելոտիի թիմն ավելի լավ էր նայվում: Բայց իտալացին փորձառու մասնագետ է և չի բացառվում, որ ինչ-որ բան մտածած լինի:

«Չելսին» Պրեմիեր լիգայի նախորդ տուրում 1:4 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»: Հանդիպումից հետո Տուխելը շատ զայրացած էր: Մրցակցի գրոհները լուրջ խնդիր էին դարձել լոնդոնցիների պաշտպանների համար: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այդ սայթաքումը ներքին առաջնությունում էր, իսկ Չեմպիոնների լիգայում «Չելսին» կարող է հավաքվել ու կենտրոնանալ:

Բոլորս էլ գիտենք, որ ակումբի ներսում այժմ այնքան էլ լավ իրավիճակ չէ: Այս ամենի, իհարկե, չի կարող չազդել խաղացողների և մարզչի վրա: Կարծում եմ, որ մադրիդցիներն այս անգամ ևս կխաղան այնպես, ինչպես ՊՍԺ-ի հետ առաջին մրցավեճում:

«Սթեմֆորդ Բրիջում» «Ռեալը» կփորձի հնարավորինս զգույշ գործել պաշտպանությունում, իսկ հետո «Սանտյագո Բերնաբեուն» կօգնի մադրիդցիներին, ինչպես ՊՍԺ-ի հետ պատասխան դիմակայությունում էր:

Կարելի է ընտրել «Չելսին» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը: Ի դեպ, հետաքրքիր է նաև խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ տարբերակը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/7 ապր
«Չելսի» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/6 ապր
«Չելսի» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ