«Չելսի» – «Ռեալ». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 06 ապր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլորին:

Ազգային հավաքականներն ասպարեզը կրկին տրամադրեցին ակումբներին: Ներքին առաջնություններում մեկական խաղ անցկացնելուց հետո ուժեղագույն թիմերը պայքարի կբռնվեն նաև եվրագավաթներում: Այսօր մեր ուշադրության կենտրոնում Չեմպիոնների լիգան է, որի քառորդ եզրափակիչում առանձնանում են անգլո-իսպանական երկու դիմակայությունները: «Մանչեսթեր Սիթիին» ու «Աթլետիկոյին» թողնենք իրենց դարդերով և մանրամասն խոսենք մյուս մրցավեճի մասին. Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր ակումբը կհանդիպի մրցաշարի գործող գավաթակրին: Թվում է՝ ոչինչ չի կարող դիմակայությունը դարձնել ավելի ինտրիգային:

«Չելսին» սեփականատիրոջ փոփոխության գործընթացում է, բայց արդեն դուրս է եկել ցնցումային փուլից: Լոնդոնցիները շարունակում են իրենց վստահ ելույթն ընթացիկ մրցաշրջանում և պատրաստվում են երկրորդ տարին անընդմեջ պայքարից հանել «Արքայական» ակումբին: Անցած խաղարկությունում դա կիսաեզրափակիչ փուլում էր, հիմա թիմերը հանդիպել են մի փոքր վաղ: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Բրենթֆորդից» տանը կրած խոշոր հաշվով պարտությունն առանձնապես չպետք է անհանգստացի «Թոշակառուների» երկրպագուներին: Չեմպիոնության համար «Չելսին» չի պայքարում վաղուց, իսկ չորրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ ունի զգալի առավելություն: Թոմաս Տուխելի թիմը, հավանաբար, չցանկացավ լուրջ ջանքեր գործադրել ոչինչ չորոշող խաղում՝ միաժամանակ փորձելով «փափուկ բարձ» դնել ապագա մրցակցի գլխի տակ: Անկախ այդ պարտությունից, «Չելսին» շատ լուրջ մրցակից է բոլորի համար: Տուխելի թիմի բալանսավորված ու բարձր պրեսինգով ֆուտբոլը տհաճ է այնպիսի թիմերի համար, ինչպիսին «Ռեալն» է:

Մադրիդցիներն առանց դրա էլ ունեն իրենց խնդիրները: Լա լիգայում չեմպիոնության հարցը լուծված է, բայց հիմնականում փայլուն անցկացրած առաջին շրջանի շնորհիվ: Կառլո Անչելոտիի թիմը լավ օգտվեց այն ժամանակ ճգնաժամում գտնվող «Բարսելոնայի» ու «Աթլետիկոյի» սայթաքումներից: Հիմա այլ բան է. «Ռեալը» վստահ առաջատար է, որովհետև ուներ միավորների հսկայական պաշար: Մադրիդի խաղում ակնառու են լուրջ բացեր, որոնք Անչելոտին ավելի ու ավելի դժվար է քողարկում: «Էլ Կլասիկոյում» համոզվեցինք, որքան «լուռ» է «Ռեալի» հարձակումն առանց Կարիմ Բենզեմայի, իսկ վերջին խաղում «Սելտային» հաղթել օգնեցին 11 մետրանոց հարվածները: Ստացվում է՝ մադրիդյան ակումբը խաղից գոլ չի խփել 180 րոպե: Տխուր վիճակագրություն է «Չելսիի» պես թիմի հետ խաղից առաջ:

Այս իրավիճակում առաջարկում եմ ընտրել «Չելսիի» հաղթանակն առաջին խաղում: «Սթեմֆորդ Բրիջում» անգլիական ակումբը պետք է փորձի դիմակայության նժարն իր կողմը թեքել, և լուրջ խոչընդոտներ դրա համար ես չեմ տեսնում:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/6 ապր
«Չելսի» - «Ռեալ»             
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ