«Չելսի» — «ՊՍԺ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Ամենաբարդ հանդիպումը կանխատեսման համար` համենայնդեպս ինձ համար: Այստեղ բացառապես ինտուիցիայով կփորձեմ կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Մտածել եմ, թե ինչպես կդասավորվի հանդիպումը: Կփորձեմ ենթադրել, որ «ՊՍԺ»-ն երկրորդ կեսում գոլ կխփի: Եթե առաջին խաղակեսում «Չելսին» աչքի ընկնի, որին 1:0 հաշիվը դուրս է բերում քառորդ եզրափակիչ, ապա փարիզյան ակումբը պետք է գնա առաջ եւ իր շանսերը գտնի հարձակման գծում: Եթե «ՊՍԺ»-ն գոլ խփի կամ առաջին կեսն ավարտվի գոլազուրկ ոչ-ոքի, ապա արդեն լոնդոնցիները պետք է ընդմիջումից հետո ավելի շատ բացվեն, եւ այդ ժամանակ Լորան Բլանի թիմը շանսեր կունենա հակագրոհների ժամանակ: Նախորդ տարի «ՊՍԺ»-ն երկրորդ կեսում գոլ խփեց «Չելսիի» հարկի տակ, երկու տարի առաջ կարող էր խփել, բայց չիրացրեց մի քանի իրական գոլային պահեր: Տրամաբանության տեսանկյունից` ««ՊՍԺ»-ն երկրորդ կեսում գոլ կխփի» խաղադրույքը շատ լավն է: Ինձ թվում է` սա շատ հարմար տարբերակ է: Նմանատիպ խաղադրույքի համար գործակիցը շատ լավն է` 1,88:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: