«Չելսի» – «Նորվիչ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:00, 23 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Չելսի» – «Նորվիչ» Անգլիայի առաջնության 9-տուրի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անհնար է դեռևս կանխատեսել չեմպիոնության մրցավազքի իրական մասնակիցներին։ Ավանդաբար ուժեղ «Չելսին» այդ պայքարից երբեմն դուրս է մնում մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ։ Այսօրվա «Չելսին» այլ պատմություն է. թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դրել է հստակ ձեռագիր, որն առայժմ արդյունք է բերում։ «Նորվիչի» հետ խաղում էլ պետք է որ այդպես լինի։ 

«Դեղձանիկների» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն անելանելի բարդ վիճակում է. նրա գլխավորած թիմը վատագույնն է այս մրցաշրջանում, հանգրվանել է մրցաշարային աղյուսակի նկուղում, բայց վերջին խաղերում գոնե պաշտպանությունում ցույց է տալիս կենդանության որոշ նշույլներ։ Թիմը գոլ չի ընդունում «Բրայթոնից» ու «Բարնլիից», բայց չի էլ խփում, որովհետև եթե պաշտպանությունում կա շարժ, հարձակման գիծը Տեմու Պուկիի գլխավորությամբ զուտ մեռած է։ 

«Թոշակառուներն» առաջիկա խաղում ունենալու են զգալի խնդիրներ։ «Մալմյոյի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում վնասվածք ստացան Տիմո Վերներն ու Ռոմելու Լուկակուն։ Նրանց վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն, բայց առաջիկա խաղին նրանք չեն մասնակցի։ Առաջատարների բացակայությամբ Տուխելը ստիպված կլինի հարձակման գծում անել որոշակի էքսպերիմենտներ. խաղաժամանակ կստանա Ռուբեն ԼուֆտուսՉիկը, իսկ «9» համարի դիրք կտեղափոխվի Կայ Հավերցը։ 

Չնայած խնդիրներին՝ կարծում եմ, որ «Չելսին» տնային խաղում ոչ մի խնդիր չի ունենա ու կհաղթի «չոր» հաշվով՝ առնվազն 2-3 գնդակի առավելությամբ։ 

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
15:00/23 հկտ
«Չելսի» – «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ