«Չելսի» – «Նյուքասլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 28 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Նյուքասլ» Անգլիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում կմրցեն «Չելսին» և «Նյուքասլը»։ Պրեմիեր լիգայի ավարտից 2 տուր առաջ սա վերջին լուրջ գլխագիրն է, որովհետև թոփ թիմերի մասնակցությամբ հանդիպումներն արդեն մնացել են անցյալում։ «Չելսին» անվերապահորեն համարվում է թոփ ակումբ, իհարկե՝ ոչ այս մրցաշրջանում, դրա համար էլ զուտ անունների տեսանկյունից այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մնացած բոլոր տեսանկյուններից, իհարկե, «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլին» մրցակից չէ։ «Կաչաղակներն» առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում կարողացան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ դուրս թողնելով պայքարից այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Չելսին»։

Այնպես որ, սա այս մրցաշրջանի երևի թե ամենամեծ անակնկալն էր Անգլիայում, և հիմա «Նյուքասլը» շարունակելու է իր վստահ հանդիպումների շարքը։ «Նյուքասլը» վերջին երեք խաղերում չի պարտվում, գրանցվել է երկու ոչ-ոքի և մեկ հաղթանակ, այն էլ՝ «Բրայթնի» նկատմամբ, սա լուրջ ցուցանիշ է։ Այս թիմերի մասնակցությամբ վերջին խաղում «Նյուքասլը» հաղթեց «Չելսիին»։ Լեմպարդի թիմն ուղղակի տխրահռչակ մրցաշրջան է անցկացնում, որովհետև մարտի 18-ից սկսած թիմը ընդամենը մեկ հաղթանակ է տարել, այն էլ՝ ընդամենը 1-2 շաբաթ առաջ առավելության հասնելով «Բորմութի» նկատմամբ՝ 3։1։ Նախորդ տուրում էլ թիմը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 1։4 հաշվով, և վստահ չեմ, որ «Չելսին» նույնիսկ տանը կկարողանա ինչոր պայքար առաջարկել «Նյուքասլին»։ Ենթադրում եմ, որ հյուրերը Լոնդոնից կհեռանան հաղթանակով։ 

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
19:30/28 մյս
«Չելսի» - «Նյուքասլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ