Չելսի — Միդելսբրո. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

23:00, 08 մյս 2017

Բարի երեկո Անգլիական Պրեմյեր Լիգայի սիրահարներին: 36-րդ տուրը եզրափակում են Չելսին և Միդելսբրոն: Չելսին ապագա չեմպիոնն է, իսկ Բորոն նախավերջին տեղում է, գործնականում առանց փրկության շանսերի: Այս հանդիպման մեջ հետաքրքիրն է այն է, որ առանց մոտիվացիայի Միդլսբրոն ավելի ազատ ու հանգիստ է խաղում, քան երբ ունեին փրկվելու իրական հնարավորություններ: Միդելսբրոն հավասարը հավասարի հետ պայքարեց Արսենալի և Սիթիյի հետ, նույնիսկ միավոր տարավ “Քաղաքայիններից”, հաղթեց Սանդերլենդին, բայց նաև պարտվեց Բորմուտին: Ինչևէ Բորոն ունի հարձակվելու պոտենցիալ և անպայման ասօր խաղալու է առանց նայելու այն բանին, որ դիմացը ապագա չեմպիոնն է: Պարզ է, որ լինելու են գոլեր, հնարավոր է, որ Միդլսբրոն նույնպես գրավի դարպասը, բայց դա ռիսկային է, ոչ այսօր, նույնիսկ եթե Դավիդ Լուիզը ու Կանտեն չխաղան, Չելսիի պաշտպանությունը շատ զորեղ է:
Չելսին` Յունաթեդից կրած պարտությունից հետո, անց կացրեց երկու հաղթական և գոլերով հարուստ հանդիպում: Այսօր “Արիստոկրատների” հաղթանակը կասկած չիհարուցւմ, բայց գործակիցները այնպիսին են, որ ելքի և հանդիկապների վրա խաղալը անիմաստ է:
Առաջարկում եմ ուշադրություն դարձնել մի փաստի վրա` Էդեն Ազարը ունի նպատակ այսօր ապացուցելու, որ նա խնդիրներ չունի և անցած խաղում նա փչացրած պահերը ուղղակի պատահականություն էին: Նա մանավանդ, որ նրան փոխարինած Վիլիանը հաջորդ իսկ րոպեին գրավեց Էվերթոնի դարպասը: Այսօր Ազարը լինելու է իր բարձրության վրա:
Շնորհակալություն:

Օրդինար: Պարտված
23:00/8 մյս
Չելսի - Միդելսբրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ