«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 28 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա հանդիպումը վերջինն է լինելու Ուլե Գունար Սուլշերի ժամանակաշրջանում։ Նորվեգացի մասնագետն այլևս չի մարզում թիմը, սակայն մարզչական աթոռը դեռևս զբաղեցնում է նրա օգնական Մայքլ Կարիկը։ Նրա հետ «Յունայթեդը» հաղթեց «Վիլյառեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիմա մնում է մաքսիմալ պայքար մղել ավելի ուժեղ «Չելսիի» հետ, փորձել չպարտվել ու աշխատանքը հանձնել նորանշանակ մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։

«Մանկունյանցիները» խաղին մոտենում են բարձր տրամադրությամբ, սակայն կադրային հսկայական խնդիրներով։ Ամենաէականը պաշտպանությունում է։ Ռաֆայել Վարանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ թիմի ավագ ու առանցքային պաշտպան Հարի Մագուայրը որակազրկված է։ Անգլիացի փարձագետները գտնում են, որ առանց քննադատական ալիքի տակ հայտնված պաշտպանի «Կարմիր սատանաներն» ավելի լավ կխաղան։ Կբացակայի նաև Պոլ Պոգբան։ Հարցականի տակ է նաև Էդինսոն Կավանիի մասնակցությունը։

«Չելսին» փառահեղ մրցաշրջան է անցկացնում ու շարունակում է նախորդի հաղթարշավը։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է վերջին 10 խաղերից 9-ում, իսկ «Բարնլիի» հետ գրանցած ոչ ոքին առավել քան պատահականություն է. խաղում հավաքած գոլային պահերը կբավականացնեին մի քանի խաղի համար։ Բայց Տուխելն ունի կարդային խնդիրներ։ «Յուվեի» նկատմամբ շքեղ հաղթանակը փչացրին Նգոլո Կանտեի ու Բեն Չիլուելի վնասվածքները։ Սակայն, եթե ֆրանսիացին շարք կվերադառնա շուտով, Չիլուելի համար, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանն ավարտված է։ Սպասում ենք հիմնական կազմում Մարկոս Ալոնսոյին։ Խնդիրների պատճառով չի խաղա նաև Մատեո Կովաչիչը։ Ո՞վ է խաղալու Ժորժինյոյի հետ։ Գերմանացի մասնագետի ընտրությունից է կախված, ոչ ավելի, ոչ պակաս, խաղի ելքը։

Չնայած խնդիրներին՝ չեմ կարծում, որ «Յունայթեդը» կկարողանա ոտք գցել լավ թափ հավաքած «Կապույտների» հետ։ «Չելսիի» հաղթանակն ինձ մոտ գրեթե կասկած չի հարուցում։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
20:30/28 նյմ
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ