«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:15, 19 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի եզրափակիչ «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտը երկու խաղադրույք է առաջարկում գավաթային եզրափակչի համար։ 

Անգլիայի առաջնությունը ավարտվեց այնպես, ինչպես շատ-շատերը չէին ցանկանա, որ կավարտվեր։ Մասնավորապես թե՛ «Չելսին», և թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը»։ միշտ էլ ցանկանում են պայքարել չեմպիոնության համար, սակայն այս տարի բոլորից մեկ գլուխ բարձր էր «Մանչեսթեր Սիթին»։ Կարելի է փաստել, որ այս երկու ակումբների մրցելույթները իսկապես հիասթափեցնող էին այս տարի։ Մասնավորապես, իմ հիասթափությունը մեծապես կապված է «Չելսիի» հետ, որովհետև իմ կարծիքով սա այն ակումբն է, որը ունի ժամանակակից ֆուտբոլի ամենատաղանդավոր և հեռանկարային մարզչին։ Սակայն նույնիսկ նման պարագայում՝ թիմը չկարողացավ լիովին օգտագործել իր պոտենցիալը տրանսֆերային շուկայում և չափազանց անհաջող մրցաշրջան անցկացրեց՝ արդյունքում չկարողանալով նույնիսկ տեղ ապահովել Չեմպիոնների լիգայի գոտում։

Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա այստեղ ամեն ինչ ինձ համար շատ պարզ է։ Քանի Ժոզե Մոուրինյոն այստեղ է, թիմը ցույց չի տա այն խաղը, որը որ մենք սովոր ենք տեսնել այս թիմի կատարմամբ։ Ինձ համար անգամ մեծագույն զարմանք է, որ թիմը կարողացավ պահպանել երկրորդ հորիզոնականը առաջնությունում, սակայն ինձ ընդհանրապես չզարմացրեց «Յունայթեդի» դուրս մնալը ՉԼ-ի խաղարկությունից։

Ինչ վերաբերվում է բուն խաղին, ապա ես առաջարկում եմ երկու խաղադրույք։ Առաջինը անպայման այն է, որ Ռոմելու Լուկակուն կդառնա գոլի հեղինակ։ Երկրորդ խաղադրույքն էլ՝ երկու թիմերն էլ կխփեն և տոտալ քիչ (3,5)-ից։

 

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ․ եզրափակիչ
20:15/19 մյս
«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ․ եզրափակիչ
20:15/19 մյս
«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ