«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 21 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Չելսի» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում հաղթանակ կտանեն լոնդոնցիները: 

Այս խաղի վերաբերյալ գործակիցներն ինձ շփոթեցրեցին: Ինչի՞ շնորհիվ է «Չելսին» այդպես ֆավորիտ. այո՜, թիմը խաղում է տանը, բայց հաղթանակի վրա սահմանված 1,77 գործակիցն ինչ-որ շատ ցածր է: Բայց հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Առջեւում «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում ունի Կիեւի «Դինամոյի» հետ, եւ Մանուել Պելեգրինին որոշել է զոհաբերել Անգլիայի գավաթը: Խոսում են, որ առաջիկա խաղում նա գրեթե ոչ մի հիմնական կազմի ֆուտբոլիստ դաշտ դուրս չի բերելու: Բոլոր առաջատարները հանգստանալու են մինչ Չեմպիոնների լիգայի հանդիպումը: Ըստ էության, այդպիսի որոշումը կարելի է հասկանալ` հաշվի առնելով «Սիթիի» հագեցած գրաֆիկը: Իսկ «Չելսին» ուժերը խնայելու պատճառ չունի, հաջորդ շաբաթ թիմը չի խաղալու Չեմպիոնների լիգայում: Պետք է լավագույն որակները ցույց տալ, քանզի Անգլիայի գավաթը լոնդոնցիների համար լավագույն տարբերակն է այս մրցաշրջանում գոնե մեկ տիտղոս նվաճելու, համենայնդեպս` ամենաիրական: Այնպես որ, ոչ մի բան չեմ մտածելու այս խաղի վերաբերյալ: Ուղղակի կխաղամ «Չելսիի» հաղթանակի վրա: Իմ կարծիքով` շատ հնարավոր տարբերակ է: Եվ «Սիթիի» դեմ «Չելսին» իր ուժեղագույն կազմով վատ չի նայվի սեփական հարկի տակ, իսկ մանչեսթերցիների փոխարինողների դեմ` առավել եւս:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
20:00/21 փտր
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ