«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 05 ապր 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 31-րդ տուրի «Չելսի» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա:

Նախորդ տուրում սենսացիա գրանցվեց՝ «Չելսին» պարտվեց «Կրիստալ Փելասին»: Շատերը թերագնահատում են «Փելասին», բայց թիմը բավական բարձրակարգ խաղացողներ ունի: Զաային ու Բենտեկեին ռուս երկրպագուները տեսան հավաքականի խաղի ժամանակ: Հրաշալի խաղացողներ են: Կաբայը գերազանց կիսապաշտպան է, «Սպարտակը» հետաքրքրվում էր նրանով: Մի խոսքով, «Չելսին» պատժվեց, քանի որ մինչև վերջ չէր տրամադրվել այդ խաղին: Լոնդոնցիները ևս մեկ անգամ սայթաքելու  իրավունք չունեն: Իհարկե, մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն դեռ կա, բայց նրանք կսկսեն հավատալ, որ կարող են շրջանցել «ազնվականներին»:

«Սիթին» նույնպես պարտվելու իրավունք չունի: Այլ հարց է, որ «Չելսին» թույլ կողմեր գրեթե չունի, իսկ «քաղաքաբնակների» պաշտպանությունում պարզապես քաոս է: «Արսենալը» 2 գնդակ խփեց Գվարդիոլայի թիմին: Կարծում եմ, որ «Չելսին» ավելին կարող է: Վերցնում եմ տանտերերի հաղթանակը, բավական բարձր գործակից են առաջարկում:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 31-րդ տուր
23:00/5 ապր
«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ