«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

15:30, 25 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Պեպ Գվարդիոլայի և Թոմաս Տուխելի գլխավորած թիմերը գերազանց են սկսել մրցաշրջանը։ Մեկնարկային 5 տուրերից հետո «Չելսին» 13 միավորով 1-2-րդ տեղերը կիսում է «Լիվերպուլի» հետ։

Լոնդոնցիները 12 գոլ են խփել և բաց են թողել ընդամենը 1 անգամ, այն էլ՝ 11 մետրանոցից։ «Թոշակառուներն» ընթացիկ մրցաշրջանում ավելի հզոր տեսք ունեն, քան նախորդ տարի։ Թիմ վերադարձած Ռոմելու Լուկակուն ֆանտաստիկ մարզավիճակում է։ Օգտակար գործողություններով նույնիսկ աչքի է ընկնում Տիմո Վերները։ «Չելսին», կարծես թե ոչ մի օղակում խնդիր չունի, կան մի քանի մանրուքներ, բայց «լոնդոնյան նվագախումբն»  այնքան հզոր է խաղում, որ դրանք անզեն աչքով չեն երևում։

«Մանչեսթեր Սիթին» էլ հետ չի մնում մրցակցից։ Թերևս, միայն «Տոտենհեմից» կրած պարտության ու «Սաութհեմփթոնի» հետ անակնկալ ոչ ոքիի պատճառով «Քաղաքաբնակներն» այժմ 5-րդն են։ Սակայն էականն այս պահին մրցաշարային աղյուսակում տեղը չէ, «Սիթին» նույնպես շատ հզոր տեսք ունի։ Գործող չեմպիոնը հաղթանակներ է տանում միայն «չոր» հաշվով։

«Ստեմֆորդ Բրիջում», անկասկած, թեժ է լինելու։ Գվարդիոլան պարտավոր է «պարտքը» վերադարձնել Տուխելին։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի «վերքերը» դեռ թարմ են, այնպես որ, «Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ անելու է վրեժխնդիր լինելու համար։

Ենթադրում եմ՝ այս դիմակայությունում Ռոմելու Լուկակուն կդառնա գոլի հեղինակ, իսկ խաղում նվազագույնը 3 գոլ կգրանցվի։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 3.20 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
15:30/25 սպտ
«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ