«Չելսի» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 16 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի հինգերորդ տուրի «Չելսի» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ այս խաղում կկարողանա աչքի ընկնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան։

Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ավարտված են, թիմերը հիմա էլ նախապատրաստվում են ներքին առաջնության հանդիպումներին: Անգլիայի առաջնության ուշադրության կենտրոնում լինելու է սուպեր դիմակայությունը` «Չելսի» — «Լիվերպուլ»: Թեպետ առաջին նախադասությունն ամենևին էլ չի վերաբերվում այս թիմերին: Նախորդ մրցաշրջանում այս ակումբները հանդես եկան չափազանց վատ ու դուրս մնացին եվրոպական ընտանիքից: Հիմա տարվում է «անառակ» որդիների վերադարձի ճանապարհը:

Մերսիսայդյան ակումբը բավական ծանր մեկնարկեց առաջնությունում: Թվում էր` Յուրգեն Կլոպը չի կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Սակայն գերմանացի երիտասարդ մասնագետն ամեն ինչ իր տեղը դրեց, ակտիվացան վնասվածք ստացած ու ապաքինված ֆուտբոլիստները: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերված տղաները նույնպես աչքի են ընկնում արդյունավետությամբ: Մասնավորապես՝ Մանեն: Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ հավաքել են հիասքանչ մարզավիճակ ու կփորձեն երկարացնել հաղթարշավը, որի հերթական փուլը կայացավ օրերս: «Լիվերպուլը» 4։1 հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Լեսթերին»: Յուրգեն Կլոպի թիմի կազմում չկան լուրջ կորուստներ:

«Արիստոկրատները» լրջորեն կերպարանափոխվել են նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գալուց հետո: Նա կարողացել է զուտ իտալական համախմբվածություն, և ինչն ամենակարևորն է, երկաթե կարգապահություն ներմուծել նոր կոլեկտիվ: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերած ֆուտբոլիստների որակները նրան թույլ են տալիս անգլիական ֆուտբոլի համար միանգամայն նոր տակտիկա մշակել ու խաղալ մրցակիցների համար անհարմար ֆուտբոլ: Այս կոլեկտիվում ևս ամեն ինչ կարգին է: Սպասվում է մարտական կազմ:

Այս հակարամարտությունը վաղուց տիտանների մենամարտ է: Այստեղ ամեն ինչ որոշում են անհատները` մարզիչները կամ առանձին ֆուտբոլիստները: Սա մարզչական լուրջ խաղ է: Կհաղթի ամենից դիմացկունն ու մոտիվացնողը: Իսկ դաշտում` ամենից ագրեսիվը: Իմ խաղադրույքը հօգուտ Դիեգո Կոստայի է: Լոնդոնցիների հարձակվողը առանց գոլի չի հեռանա մարզադաշտից:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, հինգերորդ տուր
23:00/16 սպտ
«Լիվերպուլ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ