«Չելսի» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 03 մրտ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսի» — «Լիվերպուլ» խաղի վերաբերյալ:

Այս շաբաթը Եվրոպայում նախօրոք հայտարարվել էր, այսպես կոչված, «գավաթային շաբաթ»: Եվ եթե ոչ մի ածանցյալ հանգամանք չխառնի մարդկանց խաղաքարտերը (կորոնավիրուս), այս շաբաթվա ընթացքում մի շարք թույն խաղեր կդիտենք: Մասնավորապես Անգլիայի գավաթում կկայանա «Չելսի» — «Լիվերպուլ» դիմակայությունը:

Լոնդոնյան ակումբը 2020 թվականն այնքան էլ հաջող չի սկսել: «Տոտենհեմի» հաղթանակը մի կողմ դրած, Ֆրենկ Լեմպարդի տղաները անհույս կերպով, 0-ի վրա պարտվել են «Մանչին» ու «Բավարիային», իսկ ներքին առաջնությունում ոչ-ոքի են խաղացել «Բորմուտի» հետ: Ընդ որում, «մանկերի» ու մյունխենցիները խաղացել ու պարտվել են տանը: Իսկ եթե հաշվի առնենք «ազնվականների» կադրային խնդիրները (Աբրահամ, Կանտե, Պուլիշիչ), հերթական խաղում հաջողության հասնելու շանսերը շատ չեն:

Այնպես չէ, որ «Լիվերպուլն» առանձնապես լավ վիճակում է: Կլոպի տղաները նախ պարտվեցին «Ատլետիկոյին» ՉԼ-ում, իսկ ներքին առաջնությունում այդքան բաղձալի ռեկորդի գնալու ճանապարհին կանգնեց հետնապահ «Ուոտֆորդը»: 0-3 հաշվով պարտությունը կարելի է տարբեր կերպ բացատրել, բայց դա այլ թեմա է: Մասնագետների կարծիքով, սակայն, այդ պարտությունը, գուցե և պետք էր, որ «Լիվերպուլը» իջներ ամպերից: Այո, ռեկորդ այլևս չի լինի գրանցել, փոխարենը տղաները նորից վստահություն կունենան: Անգամ Կեյտայի ու Հենդերսոնի բացակայությունն այս խաղում չի զգացվի:

«Լիվերպուլն» ու «Չելսին» գրեթե միշտ կոպիտ ֆուտբոլ են խաղում: Մրցավարը երկու թիմերին էլ բավականաչափ դեղիններ են ցույց տալիս: Այս թիմերի վերջին խաղում մասնավորապես նրանք միասին վաստակել են 6 դեղին: Այս անգամ ևս նույնն եմ կանխատեսում:

 

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի գավաթ
23:45/3 մրտ
«Չելսի» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ