«Չելսի» — «Լիվերպուլ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:00, 16 սպտ 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Չելսի» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Երկու թիմերի պաշտպանությունն էլ վստահ չի գործում, այդ պատճառով էլ մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Չելսիում» կենտրոնական պաշտպանների նոր զույգ է խաղում: Ջոն Թերին չի մասնակցի խաղին, և, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա Դավիթ Լուիզը: Ժամանակ է հարկավոր, որպեսզի պաշտպանության քառյակը վերակառուցվի և լրացնի մեկը մյուսին:

«Լիվերպուլը» փայլուն է գրոհում, և դա ամեն խաղի ժամանակ ապացուցում է: Կարծում եմ, որ թիմը դեռ այնքան էլ հավասարակշռված չէ: Պաշտպանությունը հարձակման նման ուժեղ չէ: «Լիվերպուլի» խնդիրը՝ խփել ավելի շատ, քան թիմը բաց է թողնում: Կարծում եմ, որ այս իրավիճակը նվազագույնը մինչև ձմեռ կշարունակվի:

Հիմա «Չելսիի» հաղթանակի շանսերն ավելի մեծ են, բայց հաշվի առնելով պաշտպանության խնդիրներն ու Դավիթ Լուիզի անհասկանալի մարզավիճակը, կարծում եմ՝ Ֆիրմինիոն, Կոուտինյոն ու Վեյնալդումը գոլ խփելու հրաշալի հնարավորություն ունեն: Արդյունավետ խաղ եմ սպասում: Երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 5-րդ տուր
23:00/16 սպտ
«Չելսի» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ