«Չելսի» – «Լիվերպուլ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Անգլիական ֆուտբոլի առաջին եզրափակիչում «Չելսին» «Ուեմբլիում» կմրցի «Լիվերպուլի» հետ։ Ըստ բուքմեյքերների՝ «Լիվերպուլի» հաղթելու շանսերը նվազում են, քանի որ թիմի հաղթանակի համար սահմանված գործակիցն աճում է։ Մի կողմից «Լիվերպուլը» հաղթել է վերջին 3 խաղերում՝ խփելով 11 գոլ, մյուս կողմից էլ թիմն այնքան էլ վստահ տեսք չուներ վերոնշյալ խաղերում։
Կադրային խնդիրները չեն լուծվել։ 10 ֆուտբոլիստ բացակայում է։ Նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել մեկնարկային կազմում։ Սալահի և Նունյեսի մասնակցությունը հարցականի տակ է։ Ամեն ինչ խոսում է «Լիվերպուլի» դեմ։
«Չելսիի» մոտ սկսել է ինչ-որ բան ստացվել։ Թիմը 2 հաղթանակ է տարել և ոչ-ոքի խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Կադրային խնդիրներն այնքան էլ շատ չեն։ Բացի այդ, թիմը մեկ շաբաթ ժամանակ է ունեցել այս խաղին պատրաստվելու համար, իսկ «Լիվերպուլը» շաբաթվա ընթացքում խաղացել է «Լութոնի» հետ: Այս ամենը հաշվի առնելով, «Չելսիի» շանսերը մեծանում են։
Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» չպետք է պարտվի հիմնական ժամանակում։ Մերսիսայդցիները կվերահսկեն խաղը և մոտ կլինեն հաղթանակին։ Ինձ թվում է, որ գոլառատ հանդիպում կլինի։
Կադրային լուրջ խնդիրները բարդացնում են «Լիվերպուլի» առաջադրանքը գնդակը վերահսկելու առումով։ Ընտրում եմ «Լիվերպուլը» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․05 գործակցով։
Ես ուշադրություն եմ դարձրել նաև այն հանգամանքին, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները վերջին խաղերում սկսել են ավելի շատ խախտել կանոնները։ Դա կապված է դաշտի կենտրոնում ֆուտբոլիստների նոր կազմի հետ։ Գնդակը կորցնելուց հետո խնդիրներ են առաջ գալիս և ֆուտբոլիստներն ստիպված են լինում խախտել կանոնները։
Խաղը սպասարկելու է Կրիս Կավանան, որն այնքան էլ նման չէ բրիտանացի մյուս մրցավարներին։ Նա հաճախ է սուլում։ Օրինակ՝ «Լիվերպուլի» և «Արսենալի» միջև կայացած խաղում Կավանան 7 դեղին քարտ է ցույց տվել և 30 կանոնների խախտում արձանագրել։
Ընտրում եմ «Լիվերպուլի» դեղին քարտերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: