«Չելսի» – «Լիվերպուլ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կլոպը շատ լավ էլ բնութագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը՝ նշելով, որ նույնիսկ թվային առավելություն ունենալու դեպքում վստահ չէր լինի, որ իր թիմը կհաղթի։ Այդքան շատ է թիմերի միջև տարբերությունը։ Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» պայքարում էր 4 տիտղոսի համար, իսկ այս խաղաշրջանում դուրս է մնացել 3 մրցաշարից։ ԱՊԼ-ում էլ դժվար թե կարողանա հայտնվել լավագույն քառյակում։ Թիմում շատ են խնդիրները։ Կիսապաշտպանները չեն կատարում իրենց աշխատանքն անել ինչպես հարկն է, պաշտպանությունն էլ անվստահ է գործում։
«Չելսին» տեղին պարտություն կրեց «Ասթոն Վիլայից»։ Բիրմինգհեմյան ակումբը ցույց տվեց, թե ինչով է մարզչական թիմը տարբերվում ուղղակի հավաքված խաղացողներից։ Ունայի Էմերիի «Ասթոն Վիլան» տակտիկապես գերազանցեց մրցակցին։
Գրեմ Փոթերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ «Բրայթոնում» նա միանգամից արդյունք չէր տվել։ «Չելսիում» էլ հույսեր էին կապում նրա հետ, սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց փոփոխությունների գնալ։ Հիմա լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներն ավելի կենտրոնացած կլինեն հարձակման վրա՝ հատկապես այսպիսի «Լիվերպուլի» հետ խաղում։
Վերջերս թիմերի միջև կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0։ Հիմա ավելի ուրախ կլինի։ «Լիվերպուլի» հետ խաղում «Չելսիի» համար հեշտ կլինի, ի տարբերություն «Ասթոն Վիլայի» հետ հանդիպմանը։
Ընտրում եմ «Չելսին» չի պարտվի և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: