«Չելսի» — «Լեսթեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 15 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Չելսի» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն խփած գոլերով:

Հավաքականների մակարդակով հանդիպումների շարքը վերջապես ավարտվեց: Երկրպագուները վերջապես հնարավորություն ունեն հետևելու իրենց սիրելի ֆուտբոլիստների ելույթներին արդեն ակումբային առաջնություններում: Այս անգամ եվրոպական ֆուտբոլի ուշադրությունը սևեռվելու է Անգլիայի առաջնության վրա, որտեղ իրար հետ մրցելու են գործող չեմպիոնն ու նախորդ մրցաշրջանի գլխավոր ձախողակը՝ «Լեսթերն» ու «Չելսին»: Սկզբունքային մրցակցություն, որի ելքը կանխատեսելն ամենաբարդն է երևի, ամբողջ ուիք-էնդի ընթացքում:

Անգլիայի չեմպիոնից այս մրցաշրջանում ոչ ոք առանձնապես հրաշք չի սպասում: Նախորդ տարին լիովին բավական էր: Մնում է այս տարի խաղալ (ինչպես Վիվառոն է ասում) հաճույքի համար: Երկրպագուներին ուրախացնել վառ ու դիտարժան ֆուտբոլով: Առաջիկա խաղում կան բոլոր նախադրյալները՝ հարմարավետ տեղավորվելու բազմոցների առաջ: «Աղվեսները» կադրային խնդիրներ չունեն: Կասկածի տակ է միայն հենակետային կիսապաշտպան Դրինքուոթերի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասնակցությունը: Խաղին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում Նգուլո Կանտեի գործոնը: «Լեսթերից» «Չելսի» տեղափոխված ֆուտբոլիստի շուրջ է պտտվում խաղին վերաբերվող ամեն թեմա: Այս պահին Կլաուդիո Ռանյերիի թիմը 12-րդն է մրցաշարային աղյուսակում:

«Արիստոկրատները» մրցաշրջանը բավական վստահ սկսեցին, սակայն երկու անընդմեջ պարտությունը թիմին դուրս գցեց առաջատար եռյակից: Այս պահին նրանք միայն 7-րդն են: Սակայն հաղթանակի պարագայում զգալիորեն կարող են բարելավել իրենց դրությունն ու հասնել մինչև 3-րդ տեղ: Դրա համար անհրաժեշտ է կարգավորել խաղը դաշտի կենտրոնական հատվածում: Մասնավորապես պաշտպանությունում խնդիրները շատ են: Կուրտ Զուման դեռևս ապաքինվում է, Ջոն Տերին էլ դեռևս չի կողմնորոշվում՝ շարունակել կարիերան, թե ոչ: Այդ պատճառով կենտրոնում գուցե խաղա Բրանկո Իվանովիչը: Հանդիպումը բաց կթողնի նաև Վիլլիանը, ում ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: Մահացել է ֆուտբոլիստի մայրը:

Այս մրցաշրջանում այս թիմերն արդեն հանդիպել են: Գավաթի խաղարկությունում լոնդոնցիները հաղթել են 4:2 հաշվով: Նախորդ տարի ևս այս թիմերի հանդիպումներն ուղեկցվել են գոլերով: Ենթադրում եմ, որ այս անգամ բացառություն չի լինի:

Երկուսն էլ կխփեն – Այո – 1,73 գործակից

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 8-րդ տուր
15:30/15 հկտ
«Չելսի» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ