«Չելսի» — «Ղարաբաղ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 12 սպտ 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի «Չելսի» — «Ղարաբաղ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը խոշոր հաշվով կհաղթեն և բաց չեն թողնի, իսկ հանդիպման հաշիվը կբացի Մորատան։

Ադրբեջանական ակումբի համար սա պատմության գլխավոր խաղն է։ Այն դեբյուտային է Չեմպիոնների լիգայում ոչ միայն ակումբի համար, այլ նաև ողջ ազգի։ Բայց․․․ Առանց եվրագավաթային խաղերի փորձ ունենալու լեփ-լեցուն «Սթեմֆորդ Բրիջում» խաղալը բարդ փորձություն է։ Գուրբան Գուրբանովի թիմը «Կոպենհագենի» դեմ 2 խաղում էլ լավ տեսք ուներ, իսկ մինչ այդ բավական հեշտ հաղթահարեց վրացական «Սամտրեդիայի» և մոլդովական «Շերիֆի» արգելքը, բայց այստեղ, իհարկե, մրցակիցը լրիվ այլ մակարդակի է։

«Չելսիի» համար սա նույնպես մեծ հանդիպում է։ Թիմը ուղիղ 1 տարի պայքարում էր սրա համար, հաղթեց Պրեմիեր լիգայում և վերջապես վերադարձավ այդքան սպասված Չեմպիոնների լիգա։ Սա մրցաշարում Անտոնիո Կոնտեի դեբյուտային խաղն է «Չելսիի» ղեկին։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ «ազնվականները» մոտիվացիայի հետ կապված խնդիր հաստատ չեն ունենա։

«Չելսին» վերջին 3 խաղում նույնքան հաղթանակ է տարել, ներառյալ «Տոտենհեմի» և «Լեսթերի» դեմ արտագնա հանդիպումները։ Թիմը լավ ընթացք է հավաքել, իսկ Ալվարո Մորատային կանգնեցնելը բարդ կլինի բոլորի համար։ Վերջին 6 խաղում (ներառյալ հավաքականում անցկացրած հանդիպումները) իսպանացին 6 գոլ է խփել, իսկ «Չելսիի» կազմում անցկացրած վերջին 4 խաղում 3 գնդակ է խփել։

Օրդինար: Հաղթած
ՉԼ, C խումբ, 1-ին տուր
22:45/12 սպտ
«Չելսի» — «Ղարաբաղ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, C խումբ, 1-ին տուր
22:45/12 սպտ
«Չելսի» — «Ղարաբաղ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ