«Չելսի» — «Էվերթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 05 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսի» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ խաղում հաղթանակ կտանեն «ազնվականները»: 

Անգլիական Պրեմիեր Լիգայի յուրաքանչյուր տուրում կարելի է ականատես լինել մի հետաքրքիր դիմակայության: Մասնավորապես այս` 11-րդ տուրում Լոնդոնում իրար հետ կմրցեն «Չելսին» ու «Էվերթոնը»: Բնականաբար այս հանդիպման մեխը լինելու է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձը նախկին հարազատ ստադիոն: Ինչպես նաև այս հանդիպումը հետաքրքիր է դարձնում մրցաշարային աղյուսակում այս թիմերի զբաղեցրած դիրքը:

Լոնդոնյան ակումբը Անտոնիո Կոնտեի ջանքերով էվոլյուցիա է ապրում: Իտալացի մասնագետը անգլիական ֆուտբոլ բերեց 3 կենտրոնական պաշտպանով տակտիկա: Գուցե հենց սա է պատճառը, որ թիմը գնդակ չի ընդունում վերջին 4 խաղերում ու տանում է միայն հաղթանակներ: Կադրային խնդիրներ արիստոկրատները չունեն բացարձակապես: Կազմ ու պատրաստ են բոլորը: Լավ մարզավիճակում են առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան ու միջին գծի առաջատար Էդեն Ազարը: Բելգիացի ֆուտբոլիստն այս տարի արդեն ավելի շատ գոլի հեղինակ է դարձել, քան նախորդ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում:

Լիվերպուլյան ակումբն այս պահին մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 6-րդ տեղը, թեպետ կարող էր ավելի բարեհաջող դիրք զբաղեցնել, եթե ուղիղ տեղը միավոր չկորցներ: Չի բացառվում, որ «Չելսիի» հետ խաղը նույնպես չի լինի բացառություն: Եթե հաշվի առնենք, որ թիմի լազարեթը լի է բազում ֆուտբոլիստներով: Մասնավորապես, առաջատար պաշտպան Լեյտոն Բեյնսն այս հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Սենեգալցի Յիդրիս Գենի բացակայությունը կարող է ճակատագրական դառնալ: Այս ֆուտբոլիստն «Էվերտոնի» համար ունի նույն կշիռն ու արժեքը, ինչպես Կանտեն «Լեսթերում»: Ռոնալդ Կումանը ստիպված է մտածել, թե ինչպես դուրս գալ ստեղված իրավիճակից:

Թեպետ երկու թիմերն էլ մոտ են կանգնած մրցաշարային աղյուսակում, այնուամենայնիվ, ես իմ նախապատվությունը կտամ լոնդնոյան ակումբին: Իսկ քանի որ այս թիմերը միմյանց դարպասը գրավելու համար խելքահան են լինում, կանխատեսում եմ նաև մի քանի գոլ:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 11-րդ տուր
21:30/5 նյմ
«Չելսի» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ