«Չելսի» — «Էվերթոն». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

19:00, 16 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Չելսի» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Խաղը տեղի կունենա շաբաթ օրը՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ այդ խաղում հաղթողը չի որոշվի:

«Չելսիի» խաղը համոզիչ չէ: Հիդինկի օրոք թիմը մի փոքր առաջընթաց ապրեց, բայց վերջին խաղում կրկին չկարողացավ հաղթել «Վեսթ Բրոմվիչին»: «Էվերթոնի» բախտը բերեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: «Քաղաքայիններն» այդպես էլ գոլ չխփեցին, չնայած շատ պահեր ունեին: Յագելկայի վերադարձից հետո «Էվերթոնն» ավելի վստահ գործեց պաշտպանությունում, բայց առջևի գծում ոչինչ չկարողացավ ստեղծել: Կարծում եմ, որ առաջիկա խաղն ավելի բաց կլինի, վտանգավոր պահերն էլ՝ ավելի շատ: «Չելսին» շատ է սխալներ թույլ տալիս, և «Էվերթոնը» կարող է օգտվել դրանցից: Անկեղծ ասած՝ չեմ հավատում լոնդոնցիների հաղթանակին: Կարծում եմ, որ խաղը կավարտվի ոչ-ոքի արդյունքով: «Էվերթոնը» սովորաբար վատ հանդես չի գալիս «Չելսիի» դեմ խաղերում: Ավելին՝ «ազնվականներն» այժմ այնպիսի իրավիճակում են, որ լիվերպուլցիները կարող են և պետք է միավոր խլեն նրանցից: Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքի արդյունքի վրա: Գործակիցը 3,50 է:

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
19:00/16 հնվ
«Չելսի» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ