«Չելսի» – «Բրայթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 29 դկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Չելսիի» ու «Բրայթոնի» միջև Անգլիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ասթոն Վիլլայի» հետ նախորդ տուրի հանդիպումը լավագույնը չէր «Թոշակառուների» համար, սակայն ամեն ինչ փոխեց Ռոմելու Լուկակուի մուտքը խաղադաշտ։ Բելգիացի հարձակվողը նախ գրավեց մրցակցի դարպասն՝ առաջ մղելով իր թիմին, հետո էլ 11 մետրանոց վաստակեց։ Աժդահա գոլահարը մրցաշրջանը վատ չսկսեց, սակայն նախ վնասվածքը, հետո կորոնավիրուսը ստիպեցին նրան հեռու մնալ խաղադաշտերից տևական ժամանակով։ Վերադարձից հետո սպասվում է, որ հենց նա պետք է իր թիմին օգնի պայքարել չեմպիոնական մրցավազքում։ Հունվարին «Չելսին» պետք է մրցի «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» ու 2 կամ 3 անգամ (կախված Լիգայի գավաթի խաղարկության թվերի քանակից) «Տոտենհեմի» հետ։

«Բրայթոնն» էլ առաջիկա խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ։ Նախորդ տուրում «Ճայերը» վերջապես կարողացան ընդհատել 11 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։ Գրեմ Պոտերի տղաներն ուժեղ էին «Բրենթֆորդից»։ Եվ դա այն դեպքում, որ խաղը որակազրկման պատճառով բաց էր թողնում Իվ Բիսուման։ Մալիի հավաքականի ֆուտբոլիստն այս տարի բաց է թողել 4 հանդիպում, և բոլորում էլ «Բրայթոնը» չի կարողացել հաղթել։ «Չելսիի» հետ խաղին նա կմասնակցի, քանի որ որակազրկումն ավարտված է։

«Բրայթոնը» խաղում է 4 պաշտպանով, սակայն առանց վառ արտահայտված եզրային կիսապաշտպանների։ Եվ դա այն դեպքում, որ մրցակիցն ունի շատ ուժեղ եզրային վինգբեքեր։ Սպասվում է, որ հյուրերից կազմ է վերադառնում Դանի Ուելբեքը։ «Չելսիից» էլ վնասվածքի պատճառով կբացակայի Նգոլո Կանտեն։

Ենթադրում եմ, որ «Չելսին» հանգիստ կհաղթի, քանի որ.

  • Լոնդոնցիները հաղթել են դիմակայության վերջին 7 խաղերից 6-ում
  • «Չելսին» հանգստանալու ավելի շատ ժամանակ է ունեցել
  • Խաղը տեղի կունենա Լոնդոնում
  • «Բրայթոնը» մրցակցի խաղադաշտում գրեթե անհույս է

Այնպես որ, վստահաբար խաղում ենք «Չելսիի» խոշոր հաղթանակի վրա։ 

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
23:30/29 դկտ
«Չելսի» - «Բրայթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ