«Չելսի» – «Բրայթոն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի Պրեմիեր լիգան ԱՄՆ-ում անգլիական 6 թիմերի մասնակցությամբ ընկերական մրցաշար է անցկացնում (Premier League Summer Series)։ «Չելսին», «Բրայթոնը», «Բրենթֆորդը», «Ասթոն Վիլան», «Նյուքասլը» և «Ֆուլհեմը» կմրցեն միմյանց հետ։ Հիմնական նպատակն է, որ թիմերը պատրաստվեն գալիք մրցաշրջանին։
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ արդեն մեկ հանդիպում անցկացրել է և ջախջախել «Ռեքսհեմին» 5։0 հաշվով։ Նորամուտի խաղում գոլի հեղինակ է դարձել Քրիստոֆեր Նկունկուն։ Պոչետինոն երիտասարդ խաղացողների էր դուրս բերել խաղադաշտ մեկնարկային րոպեներից։ Թիմում մեծ փոփոխություններ են կատարվում։ Կարելի է ասել, որ այս թիմը լիովին տարբերվելու է նախորդ մրցաշրջանի թիմից։
«Բրայթոնը» Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորությամբ ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց։ Իտալացի մասնագետի համար չկային թոփ մրցակցիներ։ Նրա գլխավորած թիմը պայքարում էր ցանկացածի հետ և շատ դեպքերում նույնիսկ գերազանցում մրցակցին։ Վստահ եմ, որ այս մրցաշրջանում ևս, չնայած կադրային կորուստներին, «Բրայթոնը» շարունակելու է զարմացնել։ Թիմից հեռացել է գլխավոր աստղ Ալեքսիս Մակալիսթերը։ Բայց «Բրայթոնը» նորեկներ էլ ունի․ «Ուոթֆորդի» հարձակվող Ժոաու Պեդրոն է միացել թիմին։ «Լիվերպուլի» փորձառու կիսապաշտպան Ջեյմս Միլները և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդը նույնպես միացել են «Բրայթոնին»։
Իսկ սպասվող խաղի վերաբերյալ կանխատեսում անելը բարդ չէ։ 2 թիմերն էլ նոր են սկսում նախամրցաշրջանային փուլը։ Դեռ ոչ բոլոր խաղացողներն են մարզավիճակ հավաքել։ Հաշվի առնելով, որ 2 մարզիչներն էլ հարձակողական ֆուտբոլ են դավանում, ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: