«Չելսի» – «Բրայթոն»․Դենիս Կազանսկիի կանխատեսումը

23:30, 29 դկտ 2021
Հանրահայտ մարզական մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Չելսի» – «Բրայթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իմ կարծիքով՝ այս հանդիպումն այնքան էլ ուրախ չի ստացվի։ «Չելսին» ձգտելու է ամեն կերպ հաղթել, սակայն դրա համար բավականին ջանք կպահանջվի։ Իսկ միավորները Թոմաս Տուխելի թիմին շատ են անհրաժեշտ, քանի որ «Լիվերպուլը» մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Մանչեսթեր Սիթին» աներևակայելի լավ վիճակում է։

«Բրայթոնը» բավականին ամուր թիմ է և կարող է պայքար ծավալել ցանկացած մրցակցի հետ։ Խաղով հյուրերն ավելի ձանձրալի են, քան «Ասթոն Վիլան», դրա համար էլ կարծում եմ, որ ծանր հանդիպում է լինելու։

Վերջին հինգ խաղում «Բրայթոնն» ընդամենը երեք գոլ է բաց թողել։ Այո՛, Ռոմելու Լուկակուն վերադարձել է, սակայն «Չելսին» առայժմ պահերի իրացման հետ կապված խնդիրներ ունի։

Պետք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ լոնդոնցիները հազվադեպ են հաղթում առաջին խաղակեսերը։ Համենայնդեպս, վերջին հինգ հանդիպումներում նման դեպք չի գրանցվել։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ առաջին խաղակեսը կավարտվի ոչ ոքի։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
23:30/29 դկտ
«Չելսի» - «Բրայթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ