«Չելսի» – «Բորնմութ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 19 մյս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Բորնմութ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Չելսին» 60 միավորով 6-րդ տեղում է։ Այս տեղում մնալու դեպքում լոնդոնյան թիմը Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր կնվաճի, սակայն պետք է պայքարել նաև Եվրոպա լիգայի համար։ «Տոտենհեմը», որը 5-րդ տեղում է, ընդամենը 3 միավորով է գերազանցում «Չելսիին»։

Եթե «Տոտենհեմը» պարտվի, իսկ «Չելսին» հաղթի, ապա Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կբարձրանա 5-րդ տեղ։ «Տոտենհեմը» կարող է ձախողել «Շեֆիլդի» հետ խաղը։ Թիմը պայքարում էր լավագույն քառյակում հայտնվելու համար, սակայն ձախողեց վերջին հանդիպումները։

Այնուամենայնիվ, առաջին հերթին «Չելսին» պետք է հաղթի իրա խաղը։ «Չելսին» մրցաշրջանի վերջին հատվածում հիանալի մարզավիճակ է հավաքել։ Թիմը հաղթել է վերջին 5 խաղերից 4-ում։

«Բորնմութը» հաճելիորեն զարմացրել է այս մրցաշրջանում։ Իրաոլայի գլխավորած թիմը գեղեցիկ և դիտարժան խաղ է ցուցադրել նույնիսկ թոփ մրցակիցների հետ հանդիպումներում։ «Բորնմութը» 48 միավորով 11-րդ տեղում է։

Ընտրում եմ «Չելսիի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 2․01 գործակցով։ Մրցաշրջանի վերջին խաղում լոնդոնյան թիմը վստահ հաղթանակ կտանի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:00/19 մյս
«Չելսի» – «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ