«Չելսի» – «Բորնմութ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 21 դկտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Բորնմութ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բորնմութը» մրցաշրջանի առաջին հատվածի վերջին 5 խաղերում 4 պարտություն է կրել։ Գարի Օնիլի թիմը դադարից հետո կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Նյուքասլին» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ Մրցաշրջանի մնացած հատվածը հեշտ չի լինելու։ Պայքարող բնավորություն ունեցող սկսնակ մարզիչը կարողացել է բարձրացնել թիմին մինչև մրցաշարային աղյուսակի միջին հատված, բայց այնտեղ մնալը շատ դժվար կլինի։

«Չելսին» առաջիկայում զրկված է լինելու մի քանի առանցքային խաղացողներից՝ Ֆոֆանա, Կանտե, Լոֆտուս-Չիկ, Չիլուել, Կովաչիչ, Զիեշ։ Այնպես որ, թիմից վստահ խաղ սպասել պետք չէ՝ հաշվի առնելով, թե ինչպես է ավարտել մրցաշրջանի առաջին հատվածը։

Այնուամենայնիվ, նույնիսկ մնացած ֆուտբոլիստների խաղամակարդակը թույլ կտա հաղթել «Բորնմութին»։ Ընտրում եմ «Չելսիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․07 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/21 դկտ
«Չելսի» – «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ