«Չելսի» — «Բարսելոնա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 20 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսի» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ 

Հասկանալի է, որ շատերի համար ֆավորիտը «Բարսելոնան» է։ Թիմը վերջին շրջանում շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Հին և նոր խաղացողները գտել են բալանսը և լավ են համագործակցում։ «Բարսելոնան» իսկապես լավ ֆուտբոլ է խաղում և առաջատար է ներքին առաջնությունում։

«Չելսիի» հետ հեշտ լինել չի կարող։ «Չելսին», ինչպես ինձ է թվում, հարմար մրցակից չէ կատալոնացիների համար։ Նրանք կարող են շատ լավ պաշտպանվել, ու նաև չմոռանանք, որ լոնդոնյան թիմը հարձակվողական մեծ պոտենցիալ ունի։ Գումարած այդ ամենին, «Չելսին» խաղում է տանը, ունի իտալացի մարզիչ, որը կարող է տակտիկապես պատրաստել թիմին։ Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ «Բարսելոնային» թեթև զբոսանք չի սպասվելու այստեղ։

Ավելին ասեմ։ Կոնկրետ այս խաղում ես ավելի հակված եմ հավատալ «Չելսիին»։ Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Չելսիի» վրա (0) ֆորայով։

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա․ 1/8-րդ եզրափակիչ
23:45/20 փտր
«Չելսի» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ