«Չելսի» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 29 մյս 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի «Չելսի» — «Արսենալ» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում երկու թիմն էլ գոլ կխփի:

Ի տարբերություն իր մրցակցի, Ունայի Էմերին իր թիմում ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են գործել տարբեր տակտիկական դասավորություններով: Հիմնականում հենց այդ անկանխատեսելիության շնորհիվ «Արսենալը» հաղթեց «Չելսիին» 2:0 հաշվով իրենց վերջին դիմակայությունում: «Չելսին» ունի-չունի 4-3-3 դասավորությունն ունի, իսկ «Արսենալն» այնքան մոբիլ է որ կարող է խաղալ ինչպես 3, այնպես էլ 4 կենտրոնական պաշտպանով: Դարպասապահի հարցում Էմերին դեռևս չի կողմնորոշվել: Ասուլիսի ընթացքում նա գովեստի խոսքեր է շռայլել Պետեր Չեխին, որն իր վերջին հանդիպումն է պատրաստվում անցկացնել ֆուտբոլիստի կարգավիճակում, որից հետո անցնելու է ադմինիստրատիվ աշխատանքի «Չելսիում»: Միևնույն ժամանակ իսպանացի մասնագետը նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել՝ ում է վստահելու դարպասը, սակայն, ենթադրում եմ, որ Էմերին կներգրավի Չեխին ու թույլ կտա նրան հաղթանակած ավարտել կարիերան:

Պաշտպաններ ընտրելիս Էմերին կլինի կանպատեսելի: Վերջին շրջանում նրան հաջողություն են բերել այն 3 կենտրոնականները, որոնք խաղաժամանակ են ստացել ու միասին խաղալու փորձ ունեն: Վնասվածքների պատճառով հանդիպումը միանշանակ բաց կթողնեն Ռոբ Հոլդիգն ու Հեկտոր Բելյերինը: Նման լազարեթի առկայությամբ Էմերին ընտրություն կկատարի հօգուտ Կոսյելնի – Սոկրատիս – Մոնրեալ եռյակի: Միջին գծում Էմերին ևս ունենալու է կորուստ: Բոլորին հայտնի պատճառներով խաղը բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը: Վնասվածքի պատճառով կբացակայի նաև ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ով մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Յուվենթուս»:

Էմերիի հենակետայիններից մեկի թեկնածությունը կասկած չի հարուցում: Գրանիտ Ջական կխաղա առաջին րոպեներից: Նրա կողքին տեղ զբաղեցնելու պատիվը բաժին կհասնի Տորեյրային, որովհետև այդ դիրքում հանդես եկող Մատեո Գենդուզին դեռևս «խակ» է նման խաղերի համար: Եզրերում թիմին կօգնեն Միտլենդ-Նայլզն ու Կոլաշինացը՝ ավելի պաշտպանողական տարբերակ՝ Իվոբիին երկրորդ կեսում օգտագործելու ակնկալիքով: Հարձակման գծում նոր հեծանիվ չենք հայտնագործելու: Նման տակտիկայով մեկնարկային կազմում կլինեն և Օբան, և Լակազետը: Բնականաբար նրանց թիկունքից կօգնի Մեսութ Օզիլը:

«Չելսին» ևս կունենա կորուստներ: Չկա Ռուդիրը, ըստ երևույթին չի խաղա նաև Կանտեն: Սակայն այս պարագայում գուցե դա ավելի շատ կօգնի թիմին, որովհետև այս տարի ֆրանսիացին գործում էր իր համար անսովոր՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հաշվի առնելով, որ խաղից ժամեր առաջ բախվել են Դավիդ Լուիսն ու Գոնսալո Իգուայինը, հարձակման կրակագծում Մաուրիցիո Սարին կընտրի Օլիվիե Ժիրուին: Կանխատեսում. ենթարդում եմ, որ կլինի գոլառատ խաղ: Համենայն դեպս չեմ կասկածում, երկու թիմերն էլ գոլ կխփեն: «Երկուսն էլ կխփեն՝ Այո» – 1,75:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, եզրափակիչ
23:00/29 մյս
«Չելսի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ