«Չելսի» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 11 հնվ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Չելսի» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտի կարծիքով «ազնվականները» կհաղթեն այս խաղում։  

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունը թևակոխել է վճռական փուլ: Կիսաեզրափակիչ: Լոնդոնյան դերբի՝ «Չելսի» — «Արսենալ»:

Այս թիմերը զարդարեցին ամանորի արձակուրդները։ Հիմա հերթը հետծննդյան տոներինն է: Լոնդոնյան վերջին դերբիից հետո ակումբներն անցկացրին նաև գավաթային խաղեր, որոնց ելքը դրական չստացվեց: «Արսենալը» պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին», իսկ «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ: Եթե «Չելսին» դեռ կարող է ուղել իրավիճակը, քանի որ պետք է անցկացնել պատասխան խաղ, ապ «Արսենալի» համար պայքարն ավարտված է: Բացի դրանից, այսօրվա պատասխանատու խաղին ընդառաջ Արսեն Վենգերը նորից ունի կադրային խնդիրներ ու բավական լուրջ: Նաչո Մոնրեալն ու Լորան Կոսյելնին վնասվածք ունեն: Նրանց են միացել նաև Գրանիտ Ջական ու Շկոդրան Մուստաֆին: Եթե Ջակային առնվազն 2 փոխարինող կա, ապա Մուստաֆիի բացակայությունը կարող է վաղաժամ խաչ քաշել «Արսենալի» այսօրվա շանսերի վրա: Գերմանացու չվերականգնվելու դեպքում պաշտպանությունում կգործեն Կալում Չեմբերսն ու Ռոբ Հոլդինգը:

Ինչ վերաբերում է «Չելսիին», Անտոնիո Կոնտեն նշել է, որ թիմի նորեկ Ռոս Բարկլիին այսօր չենք տեսնի մեկնարկային կազմում: Թեթև խնդիրներ ունի նաև Էդեն Ազարը, սակայն դա չի խանգարի բելգիացուն դուրս գալ խաղադաշտ: Հաշվի առնելով «Արսենալի» խաղային բոլոր խնդիրները, «Չելսին» այսօր պետք է որ խնդիրներ չունենա և հանգիստ հաղթանակ տանի:

Օրդինար: Պարտված
Անգլիայի լիգայի գավաթ․ կիսաեզրափակիչ
00:00/11 հնվ
«Չելսի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ