«Չելսի» — «Արսենալ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00/29 մյս

Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի «Չելսի» — «Արսենալ» եզրափակիչ խաղի վերաբերյալ: Նա հավատում է, որ այս խաղում կհաղթեն «զինագործները»:

Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Մխիթարյանի բացակայությունը կարող է լրջորեն ազդել արդյունքի վրա: Իսկ ահա Կանտեի բացակայությունը կհարվածի «Չելսիին»: Այ հենց դա կարող է առանցքային դեր խաղալ:

Ինձ համար «Արսենալը» ֆավորիտ է: Նա ավելի շատ ունիվերսալ խաղացողներ ունի հարձակման գծում: Բացի այդ, Ունայի Էմերիի թիմի մոտիվացիան ավելի լուրջ է: Միայն «Չելսիի» նկատմամբ հաղթանակով թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի: «Չելսին» այդ առաջադրանքը կատարել է առաջնության միջոցով:

Եզրափակիչը վառ է թիմերի անուններով՝ լոնդոնյան երկու ակումբ: Չենք մոռանում, որ սա դերբի է: Սակայն «Արսենալն» ավելի բազմազան է, այն ավելի անհավանական տրամադրվածությամբ հենց Եվրոպա լիգայում է խաղում, դա երևում էր «Վալենսիա»-ի դեմ երկու հանդիպմանը: «Չելսին» կարծես առավելություն ուներ իր մրցակիցների յետ խաղերում, սակայն այդքան էլ համոզիչ տեսք չուներ:

Այնպես որ ես այստեղ խաղադրույք կկատարեի «Արսենալի» հաղթանակի վրա: Վստահ չեմ, որ հիմնական ժամանակում այն կհաղթի: Սակայն կարող է սեղմել լրացուցիչ ժամանակում: «Զինագործներն» ավելի հետաքրքիր պահեստայինների նստարան ունեն, կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց կարելի է փոխարինման դուրս բերել հարձակման գծում, անգամ առանց Մխիթարյանի:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, եզրափակիչ
23:00/29 մյս
«Չելսի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0