«Չելսի» – «Արսենալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:00, 06 նյմ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Չելսին» այնքան էլ մեծ առավելություն չունի դերբիից առաջ: Փոթերի թիմն առանց պարտության երկար շարք ունի, բայց խաղի որակն այնքան էլ բարձր չէ վերջին շրջանում: Առջևի գծում ամեն ինչ հարթ չէ: Եզրափակիչ փուլում պակասում է սրությունը: Պաշտպանությունում էլ ամեն ինչ չէ, որ կարգին է: Բացի այդ էլ վնասվածք ստացավ Բեն Չիլուելը: Իսկ առանց նրա և Ռիս Ջեյմսի «Չելսին» եզրերում կկորցնի ագրեսիվությունը:

«Արսենալն» այնքան էլ վառ տեսք չուներ նախորդ շաբաթների ընթացքում: Մյուս կողմից էլ «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ խաղում համոզվեցինք, թե ինչպես Արտետայի տղաները կարող են տպավորել: «Զինագործները» կազմակերպված ֆուտբոլ են խաղում, իսկ առջևում էլ էֆեկտիվ են գործում:

Եթե «Արսենալին» հաջողվի զսպել իր նախկին հարձակվող Օբամեյանգին, ապա նվազագույնը չի պարտվի: Միգուցե հանդիպումը դիտարժան չստացվի, բայց լարվածության մեջ կպահի մինչև վերջ: Չմոռանանք, որ մինչմրցաշրջանային հատվածում և նախորդ մրցաշրջանում «Արսենալը» 8 գոլ խփեց «Չելսիին»:

Ընտրում եմ «Արսենալը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
16:00/6 նյմ
«Չելսի» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ