«Չելսի» — «Արսենալ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:00, 29 մյս 2019
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի «Չելսի» — «Արսենալ» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ:

Անգլիական ակումբները վերադարձնում են տոմսերը, այդ պատճառով երկրպագուները չգիտեն, թե ինչպես մեկնեն Բաքու, բացի այդ էլ այդքան էլ չեն ցանկանում այնտեղ մեկնել: Այնտեղ չի մեկնի Հենրիխ Մխիթարյանը: Իմ կարծիքով դա մեծ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի համար: Վայել չէ, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը քաղաքական մոտիվների պատճառով չի խաղալու եզրափակչում: Եվ այդ ամենը կարելի էր ավելի վաղ հաշվարկել:

Սակայն կարծում եմ, որ դա «Արսենալի» համար լրացուցիչ մոտիվացիա կլինի: Ֆուտբոլիստները կցանկանան ցույց տալ, որ նրանք Հենրիխի կողմից են: Երկրորդ հերթին, նրանք առանց այդ էլ ինչ-որ բան կարող են անել: Չգիտեմ, թե ինչ արդյունք կլինի: Դա շատ դժվար է ենթադրել: Սակայն «Արսենալը» պետք է գոլ խփի: Իսկ «Չելսին», եթե ցանկանում է տիտղոս նվաճել, իսկ այն ըստ բուքմեյքերների ֆավորիտ է, ևս պետք է աչքի ընկնի: Ընտրում եմ 1,7 գործակցով «Երկու թիմն էլ գոլ կխփի» տարբերակը:

Կարծում եմ՝ փակ ֆուտբոլ մենք այստեղ չենք տեսնի: Ամենակարևորը՝ ես զգացողություն ունեմ, որ երկու թիմի պաշտպանական գիծն էլ փոքր-ինչ զիջում են հարձակվողականին:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, եզրափակիչ
23:00/29 մյս
«Չելսի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ