Չարլզ Օլիվեյրա – Արման Ծառուկյան․ Հայ մարտիկը մոտ է երազանքի մենամարտին

06:20, 14 ապր 2024
Լաս Վեգասում կայանալիք UFC 300 մրցաշարում հայ մարտիկ Արման Ծառուկյանն ուժերը կչափի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ 27-ամյա Ծառուկյանը կհասնի հաղթանակի ու հնարավորություն կստանա տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

Արման Ծառուկյանն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն: 34-ամյա Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է և ունի 9 պարտություն:

Չարլզ Օլիվեյրան 2010 թվականից է հանդես գալիս UFC-ում, որտեղ սկզբում այնքան էլ հաջող կարիերա չուներ։ Սակայն 2018-ի հունիսից մինչև 2022-ի մայիս բրազիլացին գրանցեց 11 անընդմեջ հաղթանակ՝ ուժեղ գտնվելով Կևին Լիի, Տոնի Ֆերգյուսոնի, Մայքլ Չենդլերի, Դասթին Պորյեի ու Ջասթին Գեյջիի պես մարտիկներից։

Օլիվեյրան նախորդ մենամարտն անցկացրել է 2023-ի հունիսին՝ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Բենիել Դարիուշին։

Չարլզը բրազիլական ջիու-ջիթսուի վարպետ է։ Նրա հաղթաթուղթը պարտերում լավ աշխատելն է։ Օլիվեյրան շատ խելացի ու խորամանկ մարտիկ է, որը կարող է հրաշալի արձագանքել մրցակցի կողմից ցանկացած հարվածի ու հնարքի։

Արման Ծառուկյանը UFC-ում առաջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլին՝ լարված պայքարում պարտվելով Իսլամ Մախաչևին։ Հայ մարտիկը լավ դրսևորեց իրեն նորամուտի մենամարտում։ Այդ անհաջողությունից հետո Ծառուկյանը տարավ 5 հաղթանակ ու դարձավ տիտղոսի հավակնորդներից մեկը։ Սակայն UFC on ESPN 38 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ անսպասելի պարտություն կրեց լեհ Մատեուշ Գամրոտից։

Այդ պարտությունն ավելի ուժեղ դարձրեց Արմանին և նա հաղթեց Դամիր Իսմագուլովին, Խոակին Սիլվային ու Բենիել Դարիուշին։ Ավելի հաճախ հայ մարտիկը հաղթում է նոկաուտով՝ 9 անգամ կարիերայում։

Բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են ավելի երիտասարդ մարտիկին։ Ծառուկյանի հաղթանակը գնահատվում է 1,42 գործակցով։ Կարծում եմ՝ Արմանն ամեն ինչ կանի, որպեսզի հաղթողի կարգավիճակում հեռանա օկտագոնից։ Նա ավելի երիտասարդ է, հրաշալի է պատրաստված ֆիզիկապես և պատրաստ է դառնալ չեմպիոնության հավակնորդ։ Ծառուկյանը միշտ խոսում է Մախաչևի հետ ռևանշի մասին։ Ինչպես երևում է, դա նրա նպատակն ու երազանքն է, հանուն ինչի պատրաստ է սարեր շուռ տալ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
UFC 300
06:20/14 ապր
Չարլզ Օլիվեյրա – Արման Ծառուկյան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ