«Ցելյե» – «Շեմրոկ Ռովերս»։ «Փյունիկի» հավանական մրցակիցների խաղում կհաղթի ֆավորիտը
2 թիմերն էլ անհաջող են հանդես եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ «Ցելյեն» երկրորդ փուլում զիջել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին», իսկ «Շեմրոկ Ռովերսը»՝ Պրահայի «Սպարտային»։
Պետք է նշել, որ «Ցելյեն» լավ է հանդես գալիս տնային խաղերում։ Սլովենիայի չեմպիոնը հաղթել է տնային վերջին 5 խաղերից 3-ում։ «Շեմրոկ Ռովերսն» արտագնա վերջին 6 խաղերում 4 պարտություն է կրել։ «Ցելյեն» մոտիվացված է, տրիբունաներից մեծ աջակցություն կստանա և դրական արդյունք կապահովի Իռլանդիա մեկնելուց առաջ։
Այս զույգի պարտվողը կտեղափոխվի Կոնֆերենցիաների լիգա և որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Օրդաբասի» – «Փյունիկ» զույգի հաղթողի հետ։
Ընտրում եմ «Ցելյեի» հաղթանակը՝ 1․61 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: