Ամենօրյա էքսպրեսս. «Չելսի» — «Տոտենհեմ» հանդիպումը գոլառատ կլինի, «Ռոման» կհաղթի «Ջենոային»

23:00, 02 մյս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում կքննարկենք այսօր կայանալիք երկու հանդիպում՝ «Չելսի» — «Տոտենհեմ» և «Ջենոա» — «Ռոմա»: 

«Չելսի» — «Տոտենհեմ». 

Հյուսիսլոնդոնյան դերբի: Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից «Չելսիի» համար այս խաղը նշանակություն չունի, բայց սա լոնդոնյան դերբի է, և այստեղ ամեն ինչ մոռացվում է, քանզի հաղթելը պատվի հարց է: Եթե «Տոտենհեմը» ցանկանում է մինչեւ վերջ պայքարել չեմպիոնության համար, ապա պետք է անպայման հաղթի: Սակայն նույնիսկ հաղթանակի դեպքում առաջատար «Լեսթերից» հետ կմնա հինգ միավորով և միայն հրաշքի դեպքում Պոչետինոյի թիմը կարող է չեմպիոն դառնալ: «Տոտենհեմի» պարտության կամ ոչ-ոքի արդյունքի դեպքում կարող ենք շնորհավորել «Լեսթերին» և նրա երկրպագուներին:

Տանտերերից խաղը բաց կթողնեն վնասվածք ունեցող Կուրտ Զուման և Լոիկ Ռեմին, ու որակազրկված Տիբո Կուրտուան: «Տոտենհեմից» չի խաղա ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Դելե Ալին, ում բացակայությունը կարող է լրջորեն անդրադառնալ թիմի խաղի վրա:

Կարծում եմ, որ այսօր շատ գոլեր կլինեն, երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են դավանում և դերբիները հազվադեպ են անարդյունավետ ստացվում: Առաջարկում եմ խաղադրույք կատարել «գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակի վրա:

«Ջենոա» — «Ռոմա»

«Ջենոան» մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է, չի պայքարում եվրագավաթների համար և մեծ հաշվով այս խաղը նրա համար կարեւոր չէ: «Ռոմայի» համար նույնը չի կարելի ասել, քանզի թիմն իր առջեւ լուրջ նպատակներ է դրել: Հռոմեական ակումբն ապահովագրել է երրորդ հորիզոնականը, սակայն դա նրան թույլ չի տա միանգամից Չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնել: Սպալետտիի թիմը նախորդ տուրում հաղթելով «Նապոլիին»՝ կրճատեց միավորների տարբերությունը` հասցնելով երկուսի, և պայքարում է մրցաշրջանը երկրորդ տեղով ավարտելու համար:

«Ջենոայից» խաղը բաց կթողնեն թիմի առանցքային ֆուտբոլիստ՝ դարպասապահ Մատտիա Պերինը, և մակեդոնացի վետերան Գորան Պանդեւը: «Ռոմայից» որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի կիսապաշտպանության գծի առաջատար Միրալեմ Պյանիչը:

Հաշվի առնելով, որ «Ռոմային» հաղթանակ է հարկավոր, «Ջենոան» այլեւս ոչնչի չի հավակնում և ունի լուրջ կորուստներ, խաղադրույք եմ կատարում հռոմեական ակումբի հաղթանակի վրա:

Էքսպրես: Հաղթած
ԱՊԼ, 36-րդ տուր
23:00/2 մյս
«Չելսի» - «Տոտենհեմ»
Ա Սերիա, 36-րդ տուր
21:00/2 մյս
«Ջենոա» - «Ռոմա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ