«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. փետրվարի 22-28
1. Ռոման Օրեշչուկի կանխատեսումը «Մայնց» — «Բայեր» հանդիպման վերաբերյալ
Հ1 եւ ՏՇ 2.5 գոլ (7.62 Winline-ում)
Հայտնի ֆուտբոլային գործակալ, նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Ռոման Օրեշչուկը Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Մայնց» — «Բայեր» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել տանտերերի ՏՇ 2.5 գոլով հաղթանակի վրա:
Խաղն սկսվեց տանտերերի առավելությամբ: Արդեն 32-րդ րոպեին «Մայնցը» հաղթում էր 2:0 հաշվով: Հանդիպման 58-րդ րոպեին Մալին հստակ իրացրեց 11 մետրանոցը, դարձավ դուբլի հեղինակ եւ լուսատախտակին ջախջախիչ հաշիվ վառեց: Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Չիչարիտոն:
2. Դենիս Կազանսկու կանխատեսումը «Յուվենթուս» — «Բավարիա» խաղի վերաբերյալ
Երկու թիմերն էլ գոլ կխփեն երկրորդ խաղակեսում (3,99 Winline-ում)
«Матч ТВ» սպորտային հեռուստաընկերությունում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուս» — «Բավարիա» խաղում խորհուրդ էր տալիս խաղադրույք կատարել, որ երկրորդ խաղակեսում թիմերը կփոխանակվեն գոլերով:
Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացել էր Թոմաս Մյուլլերը: Դա էլ բավական չէր, ընդմիջումից հետո Պեպ Գվարդիոլայի թիմի առավելությունն ավելի լուրջ դարձավ. գոլը հեղինակեց Արյեն Ռոբենը: Բայց տանտերերը չընկճվեցին. նախ՝ Պաուլո Դիբալան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 13 րոպե անց Ստուրարոն հաջորդ փուլ դուրս գալու չնչին շանսեր պարգեւեց իր թիմին:
3. Եվգենի Ձիչկովսկու կանխատեսումը «Յուվենթուս» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (3.13 Winline-ում)
Ռուսաստանի հայտնի սպորտային լրագրողներից մեկը, «Советский Спорт»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եվգենի Ձիչկովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուս» — «Բավարիա» խաղում ակնկալել էր ոչ-ոքի:
Խաղն անցավ լարված, դինամիկ պայքարում: Առաջին խաղակեսում մյունխենյան ակումբը Թոմաս Մյուլլերի ջանքերով կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ, իսկ 55-րդ րոպեին՝ ստանալ զգալի առավելություն: Բայց Դիբալայի եւ Ստուրարոյի գոլերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը:
4. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Դինամո» — «Մանչեսթեր Սիթի» խաղի վերաբերյալ
«Մանչեսթեր Սիթիի» (-1) ֆորայով հաղթանակ (3.10 Bet Mira-ում)
Հայտնի «Картавый футбол» օնլայն-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Դինամո Կիև» — «Մանչեսթեր Սիթի» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել հյուրերի (-1) ֆորայով հաղթանակի վրա:
Հանդիպման 15-րդ րոպեին Սերխիո Ագուերոն, ստանալով Յայա Տուրեի փոխանցումը, բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Դավիդ Սիլվան կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Երկրորդ կեսում տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, բայց Բույալսկիի գոլին պատասխանեց Յայա Տուրեն՝ 90-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը դարձնելով 3:1:
5. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ
«Արսենալի» անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ (2,49 Winline-ում)
Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» խաղում հավատում էր հյուրերի մեկից ավելի գոլ խփելուն:
Հանդիպման առաջին կեսն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Հանդես գալով ոչ հիմնական կազմով, հարձակման գծում չունենալով Ռունի եւ Մարսիալ՝ Լուի վան Գալի թիմը 32-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: Գոլերը խփել էր 18-ամյա Ռեշֆորդը: 8 րոպե անց Դենի Ուելբեքը կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը կրկին երկու գնդակի առավելություն ստացան. գոլի հեղինակը Անդեր Էրերան էր: 4 րոպե անց Մեսութ Օզիլը կրկին միավոր փրկելու հույսեր պարգեւեց իր թիմին: Բայց ավելին անել չհաջողվեց՝ 3:2
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: