«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. փետրվարի 15-21

23:00, 22 փտր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ նախորդ շաբաթվա ընթացքում մեր փորձագետների թիմի կանխատեսումների լավագույն հնգյակին: Թոփ-5-ի առաջին հորիզոնականում այս անգամ Ալեքսեյ Անդրոնովն է:

1. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Գենտ» — «Վոլֆսբուրգ» հանդիպման վերաբերյալ

Հյուրերի հաղթանակ (2.66 Winline-ում)

«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Գենտ» — «Վոլֆսբուրգ» խաղում հավատում էր հյուրերի հաղթանակին:

Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 44-րդ րոպեին՝ Յուլիան Դրեքսլերի ջանքերով: 60-րդ րոպեին հաշիվն արդեն ջախջախիչ էր: Դրեքսլերի դուբլն ու Կրուզեի գոլն ապահովում էին գերմանացիների վստահ հաղթանակը 3:0 հաշվով: Հանդիպման վերջին 10 րոպեներին բելգիացիները կարողացան հաշվի տարբերությունը հասնել նվազագույնի, բայց «Վոլֆսբուրգը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

2. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Գենտ» — «Վոլֆսբուրգ» խաղի վերաբերյալ

Հյուրերի հաղթանակ (2.61 BetMira-ում)

Հայտնի «Картавый футбол» օնլայն հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Գենտ» — «Վոլֆսբուրգ» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա:

3. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը «Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ

«Ռեալի» հաղթանակ և գոլերը տոտալ 4,5-ից քիչ (2.42 Winline-ում)

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» խաղում կանխատեսել էր հյուրերի հաղթանակ՝ ցածր արդյունավետությամբ:

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում: Տանտերերը բազմաթիվ շանսեր ունեին, բայց ամեն անգամ կամ հարվածները շեղ էին ստացվում, կամ փրկում էր Կեյլոր Նավասը: Իսկ հյուրերը մրցակցին չներեցին: Երկրորդ խաղակեսում Ռոնալդուի եւ Խեսեի խփած գոլերի շնորհիվ Զինեդին Զիդանի թիմը վստահ հաղթանակ տոնեց ու մեկ ոտքով արդեն քառորդ եզրափակչում է:

4. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Բայեր» — «Բորուսիա» Դ. խաղի վերաբերյալ

«Բորուսիա Դորտմունդի» հաղթանակ (2.28 Winline-ում)

Մեր փորձագետի երկրորդ կանխատեսումը թոփ-5-ում: Այս անգամ նա խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել «մեղուների» հաղթանակի վրա: Բավական տխուր, ոչ դիտարժան խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ: Հյուրերի կազմում 64-րդ րոպեին հաջողության հասավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

5. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը «Վալենսիա» — «Ռապիդ» հանդիպման վերաբերյալ

«Վալենսիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 1,5-ից շատ (2.23 Winline-ում)

Պարոն Գենիչը կարծես վերադառնում է: Նրա հերթական կանխատեսումն նախորդ շաբաթ հաղթել է: Եվրոպա լիգայի խաղարկության «Վալենսիա» — «Ռապիդ» խաղում նա խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել տանտերերի արդյունավետ հաղթանակի վրա:

«Վալենսիան» ոչ միայն հաղթեց՝ խփելով 1.5-ից շատ գոլ, այլեւ պարզապես քարը քարի վրա չթողեց ավստրիական ակումբից: 35-րդ րոպեին հաշիվն արդեն 5:0 էր. դուբլի հեղինակ էր դարձել Մինան, մեկական անգամ աչքի էին ընկել Պարեխոն, Նեգրեդոն եւ Գոմեսը: Ընդմիջումից հետո Գարի Նեւիլի թիմը եւս մեկ գոլ խփեց: 88-րդ րոպեին հաշիվն ավելի անպատկառ դարձրեց Ռոդրիգոն:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ